Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձն ինքնասպան է եղել. ոստիկանության աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
20.08.2022 | 01:00Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36-ամյա Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել:
Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:
Դեպքի մասին առավել մանրամասն իրավապահները կհայտնեն առաջիկայում։