Հայ-սիրիական հարաբերությունները զարգացման նոր միտումներ ունեն. ԿԳՄՍՆ

Լուրեր

16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

ԿԳՄՍՆ-ից տեղեկանում ենք, որ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ չնայած առաջիկայում նշվելու է Հայաստանի և Սիրիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը՝ երկու երկրների ու ժողովուրդների միջև փոխգործակցությունն ու բարեկամական շփումները հարյուրավոր տարիների պատմություն ունեն:

«Մեծարգո՛ տիկին դեսպան, ուրախ ենք Ձեզ կրկին ողջունելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Սիրիան Հայաստանի բարեկամ երկիրն է, ուստի մենք պետք է առավել խորացնենք շփումները մեր գերատեսչության գործունեության շրջանակում գործող ոլորտներում՝ ամրապնդելով արդեն իսկ գոյություն ունեցող կապերը և նախաձեռնելով նոր ծրագրեր»,- ասել է փոխնախարարը և ընդգծել արաբական պետությունում գործող հայկական մեծ և ակտիվ համայնքի առկայության փաստը:
Նորա Ասիրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ սիրիական կողմը նույնպես շահագրգռված է հայ-սիրիական համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում զարգացնելու և ակտիվացնելու առումով:
«Իսկապես, քննարկելու և նոր նախաձեռնություններ սկսելու թեմաներ շատ կան: Վերը նշված բոլոր ուղղություններով ակտիվորեն աշխատելու հետաքրքրվածությունը մեծ է: Մենք պատրաստակամ ենք հանդիպելու ոլորտի պատասխանատուների հետ և քննարկելու հետագա փոխգործակցության հնարավոր բոլոր եզրերը»,- նշել է դեսպանը և ավելացրել, որ հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ ԳԱԱ և Երևանի պետական համալսարանի ղեկավարության հետ, զրուցել արևելագիտության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի շուրջ՝ ձեռք բերելով պայմանավորվածություններ:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ նոր նախաձեռնությունների մեկնարկը կարելի է սկսել հայագիտության ոլորտում ծրագրերի ներդրմամբ, ինչին կարող է նպաստել նաև Սիրիայի հայ համայնքը:

«Հայաստանը գտնվում է քաղաքակրթությունների խաչմերուկում, ինչի արդյունքում մեր երկրի ամենատարբեր բնագավառներում կիրառվում են և՛ եվրոպական, և՛ ասիական մոդելներ: Այդ իսկ պատճառով տարբեր մոդելների տեղայնացման առումով մենք բավականին մեծ փորձ ունենք, ուստի ցանկության դեպքում կարող ենք Սիրիայի մեր գործընկերներին ներկայացնել մեր փորձն ու գիտելիքները»,- ասել է փոխնախարարը:

Արտակարգ և լիազոր դեսպանը վստահեցրել է, որ Սիրիայի կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ շփումները և հետաքրքրված է նաև փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերով:

Արթուր Մարտիրոսյանը զրույցի ընթացքում ներկայացրել է նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտում իրականացվող մի շարք ծրագրեր: