Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու, ուրեմն դատավորները թող գործեն իրենց լիազորությունների շրջանակներում և կրեն իրենց որոշումների պատասխանատվությունը. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Հայաստանում դատական համակարգը, ըստ էության, հայտնվել է կաթվածահար վիճակում. ֆեյսբուքայն ուղիղ հեռարձակմամբ դիմելով ժողովրդին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ է հայտնվել կաթվածահար վիճակում, պատասխանեմ, որովհետև դատավորները, դատարանները չգիտեն ինչ անեն ու ինչպես վարվեն: Իսկ ինչո՞ւ չգիտեն ինչ անեն ու ինչպես վարվեն, որովհետև նրանք, ըստ ամենայնի, սովոր են գործել հրահանգներով»,- նկատեց վարչապետը:

Փաշինյանը տեղեկացրեց, որ գաղափարներ են հնչում, թե միգուցե իմաստ չունի կաթվածահար անել դատական համակարգը և օգնել նրանց որոշում կայացնել այս կամ այն հարցում. «Ես ուզում եմ ասել հետևյալը, որ դա ինձ համար կարմիր գիծ է և չեմ կարող թույլ տալ, որ մեր իշխանության որևէ ներկայացուցիչ հատի այդ կարմիր գիծը, որովհետև անկախ դատական համակարգ ունենալու համար պետք է մենք ապահովենք երկու բան՝ առաջինը՝ հնարավորություն տանք, որ դատավորները իրենց լիազորությունների շրջանակներում կայացնեն որոշումներ, և երկրորդ՝ փակենք նրանց կողմից կաշառքով հարցեր լուծելու բոլոր ճանապարհները: Այսինքն՝ յուրաքանչյուր դատավոր, որը կփորձի կաշառքով աշխատել, իմանա, որ իր հետևից գալու են: Սա է այսօրվա իրավիճակը, և ես ուզում եմ արձանագրել, և հույս ունեմ դուք կպաշտպանեք այդ մոտեցումը, որ որևէ իշխանավոր իրավունք չունի դատավորներին տալ որևէ հրանգ որևէ գործով»:

Վարչապետն ընդգծեց, որ այսօր օրենսդրությամբ ՀՀ դատավորները գործունեության որոշակի երաշխիք ունեն, և նրանք պետք է այդ երաշխիքներից օգտվեն, ցանկացած գործով կայացնեն օբյեկտիվ դատավճիռ՝ հիմք ընդունելով իրենց ձեռքի տակ եղած ապացույցները: «Եվ այս կանոնը, իմ համոզմամբ, որևէ կերպ խախտել չի կարելի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ապա վարչապետն ասաց, որ այսօր նաև տեսակետներ են հնչում, որ հանուն լավ նպատակների կարելի է մեկ-երկու անգամ խախտել այդ կանոնը, սակայն ինքը կարծում է, որ եթե մեկ-երկու անգամ փորձես խախտել այդ կանոնները, ապա դա կդառնա սովորություն իրենից բխող բոլոր բարդ հետևանքներով. «Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ ՀՀ-ում որևէ մեկը իրավունք չունի դատական համակարգի գործերին միջամտել՝ նույնիսկ դատական համակարգի ներսի մարդիկ: Եվ դատավորները, եթե իրենք իրենց վրա վերցրել են պատասխանատվություն՝ ստանձնել այդ պաշտոնը, ուրեմն պետք է վերցնեն նաև պատասխանատվություն ՝կայացնելու վճիռներ, դատավճիռներ»:

Փաշինյանի համոզմամբ՝ սա շատ կարևոր շեշտադրում է և ուզում է մի քաղաքական շեշտադրում ևս անել այս համատեքստում, որ մենք երկար տարիներ բախվել ենք մի իրավիճակի հետ, երբ քրեակատարողական հիմնարկները լեփ-լեցուն են և ամեն տեղի համար երկու անձ է կալանավորվում: «Սա մի քիչ քաղաքական մոտեցման խնդիր է, որի մասին երկար տարիներ խոսվել է, և ես միանշանակ կիսում եմ այն մոտեցումը, որ կալանքի սանկցիաներ տալիս պետք է հաշվի առնել այս բոլոր իրողությունները: Էն բոլոր դեպքերում, երբ արդարացված չէ մարդուն կալանքի տակ պահելը, իսկ մեր օրենսդրությունը շատ հստակ սահման է գծում, թե որ դեպքերում մարդկանց ընդհանրապես չպետք է կալանքի տակ պահել, մենք խուսափենք այդ իրավիճակից: ՔԿՀ-ները ուղղակի լեփ-լեցուն են կալանավորներով, և  կալանավորները հերթով են քնում: Սա ուղղակի խոշտանգման երևույթ է, և ես ուզում եմ ուշադրություն դարձնել այս խնդրի վրա և արձանագրել իմ հստակ դիրքորոշումը ու պաշտպանում եմ նաև արդարադատության նախարարի դիրքորոշումը, որ կալանավորված անձանց թիվը չպետք է գերազանցի ՔԿՀ-ներում առկա քնելատեղերի թվին»,- նկատեց վարչապետը:

«Սա է ընդհանուր առմամբ իմ մոտեցումը այս հարցի կապակցությամբ և էլի ասում եմ երկու սահմանները. որևէ մեկը իրավունք չունի որևէ կերպով ապօրինի ներազդեցություն գործել որևէ դատավորի վրա, և դատավորը ինքը իրավունք չունի որևէ կաշառքով կամ սուբյեկտիվ դատավճիռ կայացնել: Ահա այս պատասխանատվությունը շատ կոնկրետ պատասխանատվություն է և  էլի եմ ասում, քանի որ դատավորները իրենց վրա պատասխանատվություն են վերցրել ստանձնել այդ պաշտոնը, այդ պարտականությունը, ուրեմն իրենք պարտավոր են դա լիարժեք  ի կատար ածել: Բաղրամյան 26-ից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու, տիկնայք և պարոնայք, սիրելի ժողովուրդ: Էնպես որ սիրելի ժողովուրդ, դատավորները թող գործեն իրենց լիազորությունների շրջանակներում և նաև կրեն իրենց որոշումների պատասխանատվությունը: Եվ սրա համար միակ երաշխիքը, որ պատասխանատվություն պատշաճ ձևով կկրվի՝ հետևյալն է, որ նրանք պետք է կայացնեն օրինական, օբյեկտիվ դատավճիռներ, և այդ դատավճիռները պետք է ծնվեն բացառապես ՀՀ օերնսդրությամբ, միջազգային կոնվենցիաներով, նաև ՄԻԵԴ-ի նախադեպային վճիռներով սահմանված շրջանակում»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով՝ ուրեմն կեցցե անկախ դատական համակարգը:

Վարչապետն իր եզրափակիչ խոսքում նշեց, որ ՀՀ-ում կա քաղաքական կամք՝ ունենալու անկախ դատական համակարգ, և մենք կունենանք անկախ դատական համակարգ. «Բաղրամյան 26-ից կամ կառավարության շենքից, իշխանական որևէ կաբինետից որևէ հրահանգ չի լինելու: Եվ հրահանգ տվողները և հրահանգ ընդունողները, իհարկե պատասխանատու են օրենքի առաջ և կպատժվեն: Էլ չեմ ասում, որևէ դատավոր փորձի կաշառք վերցնի և կաշառքով որոշում կայացնի: Այսքանը»: