Սա ահաբեկչական գործողության հետ կապ չունի. ներսում 4 տոննա հրավառական նյութեր են եղել. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

«Որոնողական աշխատանքները մոտենում են ավարտին»,- լրագրողների հետ զրույցում այսօր նշեց «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք ժամանած Տիգրան Ավինյանը։

«Տեղի ունեցած ողբերգությունը շատ սթափեցնող և ցավալի էր, և ես վստահ եմ, որ սա առիթ է տալիս մտածելու նմանատիպ նյութերի պահպանման, տարբեր առիթների ժամանակ հրավառութունների օգտագործման վերաբերյալ», – նշեց Ավինյանը։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ պետք է անել ամեն ինչ, մասնավոր տոնակատարությունների ժամանակ բացառելու հրավառությունները և դրանք իրականացնելու բացառապես պետական տոների ժամանակ. «Ժամանակը եկել է, որ ավելի կոշտ քայլերի դիմենք, ռադիկալ ձևով միայն համայնքային միջոցառումներին տեսնենք հրավառություն»։

«Սա ահաբեկչական գործողության հետ կապ չունի: Հարուցվել է քրեական գործ, կպարզվի, թե ինչ է տեղի ունեցել: Մոտավորապես 4 տոննա հրավառական նյութերի պահպանումը որևէ տեղ, և մեկ փոքր կայծը նմանատիպ հետևանքների կարող են բերել», – ընդգծեց Ավինյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Կա 16 զոհ, 2 անհետ կորած: Երևանի ԲԿ-ներ դիմած 62 քաղաքացիներից 7-ը շարունակում է բուժում ստանալ:

Հայաստանում և Արցախում, ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների, այսօր՝ օգոստոսի 17-ին, և վաղը հայտարարվել է սգո օր։

Մանրամասները՝ տեսանյութում: