Ճապոնիային է մոտենում «Մեարի» թայֆունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

«Մեարի» թայֆունը, որը Ճապոնիայում ստացել է 8 սերիական համարը, մոտեցել է Տոկիոյին, այն իր հետ բերում է սաստիկ քամիներ և հորդառատ անձրև, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մեարի» թայֆունը, որը նախկինում մոլեգնում էր Խաղաղ օվկիանոսում, մի քանի ժամ առաջ հարվածեց Հոնսյու կղզու ափին՝ Շիզուկա պրեֆեկտուրայի տարածքում և շարժվում է դեպի հյուսիս-արևելք՝ դեպի Տոկիո։

Որոշ սրճարաններ և ռեստորաններ նախընտրեցին ռիսկի չդիմել և կրճատեցին իրենց աշխատանքային ժամերը: Թայֆունի պատճառով վերջին օրը չեղարկվել է Ճապոնիայի ամենամեծ ռոք փառատոնը՝ Rock in Japan Fes-ը։ Բացի այդ, լաստանավային ծառայությունները Կանագավա պրեֆեկտուրայում, Չիբա, Իբարակիում նույնպես չեղյալ են հայտարարվել: Չիբա պրեֆեկտուրայում, որտեղ պետք է տեղի ունենար ռոք փառատոն, օդերևութաբանները տորնադո են գրանցել։

Ավիաընկերությունները չեղարկել են ավելի քան 200 չվերթ։

«Մեարի»-ն, որը կորեերեն նշանակում է «արձագանք», հայտնվել է Ճապոնիայից հարավ ուրբաթ օրը: Թայֆունի կենտրոնում ճնշումը կազմում է 998 հեկտոպասկալ, քամու արագությունը կենտրոնում 20 մետր վայրկյանում, պոռթկումները՝ մինչև 30 մետր։

Սպասվում է, որ թայֆունը կանցնի հյուսիսարևելյան ափի վրայով մինչև կիրակի առավոտյան և կտեղափոխվի հյուսիս-արևելք՝ դեպի Խաղաղ օվկիանոս: