Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճած Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներին՝ գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանին, թիմի ավագ Հրաչիկ Թավադյանին, շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանին, Սամվել Տեր-Սահակյանին և Մանուել Պետրոսյանին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության մամուլի ծառայությունից։

Երկրից բացակայելու հանգամանքով պայմանավորված՝ հանդիպմանը ներկա չէին շախմատիստներ Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը:

Շնորհավորելով հավաքականի անդամներին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալներ նվաճելու կապակցությամբ՝ վարչապետը նշել է.

«Հարգելի պարոն Փաշիկյան,

Հայաստանի Հանրապետության շախմատի հավաքականի հարգելի անդամներ,

Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս և ձեզ՝ Հայաստանի շախմատի հավաքականի հերթական մեծ հաջողության առիթով:

Իհարկե, Հայաստանի շախմատի հավաքականը մեր երկրի պատմության թերևս ամենատիտղոսակիր հավաքականն է՝ երեք անգամ Շախմատային օլիմպիադայի ոսկե մեդալ է նվաճել, մեկ անգամ՝ արծաթե, երեք՝ բրոնզե, Շախմատի թիմային գավաթի աշխարհի հաղթող, այսինքն՝ տիտղոսները շատ երկար կարելի է թվարկել:

Ուզում եմ անձամբ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր կատարած աշխատանքի համար և ընդգծել հետևյալը, որ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք, որպես նպատակ, ֆիքսել ենք, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը նվաճի Շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը: Սա ձևակերպել ենք որպես ռազմավարական նպատակ Հայաստանի համար, և ուզում եմ իմանաք, որ մենք նաև ձեր աջակցությամբ և խորհրդով կամ հայտով պատրաստ ենք անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել՝ դրան հասնելու համար:

Կարծում եմ՝ սա իրոք Հայաստանի համար ռազմավարական նպատակ է, և այն կյանքի կոչելու համար պետք է շատ մեծ աշխատանք կատարել: Այն, ինչ այսօր ունենք, հնարավորություն է տալիս, որ մենք զարգացման հաջորդ քայլն անենք, և դրա համար, իհարկե, Կառավարությունը, ես անձամբ, մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել: Կրկին ուզում եմ շնորհավորել: Եթե ուշադրություն դարձրեցիք, ես մեզ եմ շնորհավորում առաջին հերթին և ոչ թե ձեզ, բայց նաև ձեզ եմ շնորհավորում: Ես ձեզ ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված իսկապես փառապանծ աշխատանքի համար»:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ շախմատի հավաքականի ներկայացուցիչների հետ մտքեր է փոխանակել Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի ընթացքի, մրցաշարից ստացած տպավորությունների, ինչպես նաև մեր երկրում ինտելեկտուալ այս սպորտաձևի զարգացման հեռանկարների շուրջ: Արծարծվել են պետական աջակցության ծրագրերին, մայրաքաղաքում ու մարզերում շախմատի դպրոցների բարելավմանը և նոր ենթակառուցվածքների ձևավորմանը, մարզիկների և մարզիչների գործունեության խրախուսմանը վերաբերող և այլ հարցեր: Վարչապետը վերահաստատել է Կառավարության՝ իր գործիքակազմով ոլորտի զարգացումը խթանելու պատրաստակամությունը և հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Հաջորդիվ տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:

Շախմատի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով, հավաքականի ավագ Հրաչիկ Թավադյանը, շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերով և Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամներով:

Վարչապետ Փաշինյանը Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներին է հանձնել բարձր պարգևները և ևս մեկ անգամ գովեստի խոսքեր ուղղել նրանց՝ իրենց շախմատային հաջողություններով Հայաստանի հեղինակությունը միջազգային մրցաշարերում բարձր պահելու համար: