ՄԻՊ-ը ձևավորում է երեխաների և երիտասարդների իրավունքներով զբաղվող հասարարական խորհուրդ

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկում է Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) ձևավորման գործընթացը: Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ գրասենյակը։

«Խորհրդի նպատակը երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելն է՝ որպես խորհրդատվական մարմին:

Խորհրդի անդամները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց հուզող հարցերն ու խնդիրները, ինչպես նաև ցուցաբերելու ակտիվ մասնակցությունն իրենց վերաբերյալ որոշումների կայացման հարցում:

Խորհրդի անդամների ընտրության համար հաշվի կառնվեն հետևյալ չափորոշիչները.

սեռը

տարիքը / տարիքային խումբը

կրոնական, ռասայական և Էթնիկ պատկանելիությունը

հաշմանդամություն ունեցող երեխաներ և երիտասարդներ

Հայտերի ընտրության ընթացքում հաշվի կառնվեն նաև դիմողների աշխարհագրական ծածկույթը և Հայաստանում Արցախից տեղահանված երեխաների և երիտասարդների ներգրավվածությունը:

Հայտերում երեխաները և երիտասարդները պետք է հստակ ներկայացնեն Խորհրդի կազմում ընտրվելու դեպքում մեկ տարվա ընթացքում իրենց գործունեության երեք առաջնահերթ ուղղություններն ու սպասելիք արդյունքները:

Եթե Դուք 10-30 տարեկան եք և Ձեզ հետաքրքրեց այս հնարավորությունը, ապա կարող եք դիմել ՝ լրացնելով ձևաչափը հետևյալ հղումով։

Դիմել կարող եք մինչև 2022թ. սեպտեմբերի 16-ը ժ. 18:00, որից հետո կամփոփվեն ներկայացված հայտերը, որոնց վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կներկայացվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

Պաշտպանի աշխատակազմ ներկայացված հայտերից կընտրվեն չափորոշիչներին առավել համապատասխանող 20 հայտերը: Խորհրդի կազմի ձևավորմանը կհաջորդի օրենտացիոն/ուղղորդիչ բնույթի մի քանի հանդիպումներ Խորհրդի աշխատանքներն ու անդրանիկ նիստը լավագույնս կազմակերպելու նպատակով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-53-08-58 կամ 010-53-76-34, աշխատանքային օրերին, ժամը՝ 09:00-ից մինչև 18:00-ն»,- նշված է հայտարարության մեջ։