Պավլիկ Մանուկյանի վիճակը վատացել է, նրան հիվանդանոց են տեղափոխել

Լուրեր

24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների փոփոխությունը 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
24.04.2024 | 21:00
Ոսկեպարը կարող է անկլա՞վ դառնալ․ մտահոգություններ սահմանազատման մեկնարկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի ինքնազգացողությունը երեկ երեկոյան վատացել է և նրան «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։ Այս մասին Factor.am-ին ասաց Պավլիկ Մանուկյանի կինը՝ Մարինե Մանուկյանը։

Կինն առայժմ չի տեսակցել ամուսնուն, քանի որ խնամակալ ճանաչված չէ։

«Ինքը շատ թույլ էր, ոտքի վրա չէր կարողանում կանգնել, հենց կանգնում էր, թուլանում էր։ Բաց վիրահատություն է տարել միզապարկի և իրեն հետվիրահատական խնամք էր պետք, բայց տեղափոխեցին «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ նույնիսկ նվազագույն սանիտարական պայմաններ չկան, էլ ուր մնաց՝ խնամք։ Այդ պատճառով Պավլիկը թե՛ հացից էր հրաժարվել, թե՛ դեղերից»,- ասաց Մարինե Մանուկյանը։

Նշենք, որ Պավլիկ Մանուկյանն օգոստոսի 1-ից հացադուլ էր հայտարարել և պահանջում էր իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», կինն էլ պարբերաբար բարձրաձայնում էր, որ ամուսինն առողջական խնդիրներ ունի, դիմել է նաև ՄԻՊ-ին, սակայն, ասում է, անարձագանք։

«Ինքը պետք է սրտաբանի և ուրոլոգի վերահսկողության տակ լիներ, դա նաև իր էպիկրիզում էր գրված, բայց ոչ ոք բանի տեղ չդրեց»,- ընդգծեց կինը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Պավլիկ Մանուկյանը ՊՊԾ գնդի գրավման գործով դատապարտվել է տասը տարվա ազատազրկման։