Զինծառայող Էրիկ Ղարսայանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Լուրեր

24.04.2024 | 00:41
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով. Freedom House
23.04.2024 | 23:30
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
23.04.2024 | 23:17
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.04.2024 | 23:03
Ղրղզստանի երեք շրջաններում ցեխահոսքի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
23.04.2024 | 23:02
Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին
23.04.2024 | 22:48
ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ, որի մուտքը ՀՀ արգելվել է
23.04.2024 | 22:37
Կիրանցում երիտասարդները երթ են իրականացրել` ճանապարհի փակ հատվածից եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 22:34
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում է
23.04.2024 | 22:25
Բրիտանական ինքնաթիռները հազարավոր անգամներ հայտնել են Բալթյան տարածաշրջանում նավիգացիոն խնդիրների մասին. ենթադրաբար, ՌԴ-ն խլացնում է GPS-ը․ The Sun
23.04.2024 | 22:08
Ջահերով երթը՝ լուսանկարներով
23.04.2024 | 21:59
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
23.04.2024 | 21:52
Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու
23.04.2024 | 21:37
Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 21:27
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
23.04.2024 | 21:14
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զինծառայող Էրիկ Արմենի Ղարսայանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Զինծառայողի կողմից, նախնական տվյալներով, իրեն հրազենային վնասվածք հասցնելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 9-ին:

Ստացված տեղեկությունների համաձայն, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսայանը կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքը ստացել է կրակային դիրքում՝ իրեն ամրակցված «АКМ» տեսակի ինքնաձիգից իր կրծքավանդակի շրջանում արձակած կրակոցի արդյունքում: Նույն օրը զինծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Հաշվի առնելով, որ առկա է քրեական վարույթ նախաձեռնելու օրինական  առիթ և հիմք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննչական խումբը մեկնել է դեպքի վայր, կատարվում են անհետաձգելի և անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ: