Թուրք պաշտոնյան հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանը «վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար»

Լուրեր

29.03.2024 | 14:28
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
29.03.2024 | 14:19
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից
29.03.2024 | 14:17
Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը
29.03.2024 | 14:09
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
29.03.2024 | 13:58
Բաքուն պարզաբանել է, թե ինչու Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը չի ցուցադրել
29.03.2024 | 13:57
Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում
29.03.2024 | 13:48
ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը քաղաքական իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.03.2024 | 13:48
«Կրոկուս»-ում ահաբեկչությունից տուժածներից թիվը հասել է 382-ի
29.03.2024 | 13:40
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
29.03.2024 | 13:38
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
29.03.2024 | 13:27
Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել
29.03.2024 | 13:18
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին պարտավորեցրել է լրացուցիչ ուղիներ բացել՝ Գազայի հատված օգնություն հասցնելու համար
29.03.2024 | 13:05
Ուշադրություն է դարձվելու ՀՀ-ի տնտեսական կայունությանը․ Պետեր Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին
29.03.2024 | 12:58
Պուտինը կհրավիրվի G20-ին միայն ընդհանուր համաձայնության դեպքում․ Մակրոն
29.03.2024 | 12:47
Դատավորները ժողով են հրավիրել․ օրակարգում կարևոր հարցեր են
Բոլորը

Թուրքիայում նորից խոսում են Մեծամորի ատոմակայանի վտանգավորության մասին: Թուրքիայի «Իգդիրի լրագրողների համայնք» կառույցի  ղեկավար Այդըն Դենիզն անդրադարձել է Մեծամորի ԱԷԿ-ին՝ պնդելով, որ վերջինս իբր «մեծ սպառնալիք է ներկայացնում առաջին հերթին Թուրքիայի ու Ադրբեջանի, ապա նաև Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և Միջին Ասիայի երկրկների համար»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը։

«Հակառակ այս ամենի՝ ինչո՞ւ է Հայաստանը շարունակում օգտագործել այդ ատոմակայանը: Ոլորտում գործող մի շարք մասնագետների և միջազգային կառույցների կողմից Մեծամորի ԱԷԿ-ը ճանաչվել է աշխարհի ամենավտանգավոր և անվտանգության տարրերից զուրկ ատոմակայանը: Կառուցումից ի վեր այն ենթարկվել է բազմաթիվ վթարների»- ասել է Դենիզը՝ օրինակ բերելով 1988թ.-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժը:

Նա նշել է, որ այս հարցում Ադրբեջանը ու Թուրքիան պիտի համատեղ գործեն, որպեսզի «ճնշում գործադրեն Հայաստանի վրա»: