Թուրքիայում տնտեսական ճգնաժամի պայմաններում կառավարությանն առաջարկում են անցնել «պլան Բ»-ի՝ քանի դեռ իրավիճակն ավելի չի վատթարացել

Լուրեր

11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի արդյունաբերության և բիզնեսի ասոցիացիայի (TÜSİAD) նախագահ Օրհան Թուրանը հայտարարել է, որ երկրի տնտեսությունն օրեցօր վատթարանում է և հետաքրքրվել է կառավարության «պլան Բ»-ի մասին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Մենք գնաճի դեմ ճիշտ մեթոդներով չենք պայքարում։ Տնտեսական անկումը սաստկացել է։ Քանի դեռ մենք պնդում ենք այս քաղաքականության հարցում, ժամանակ ենք կորցնում։ Եվ ամեն կորցրած ժամանակ ունի իր տնտեսական արժեքը»,- ասել է Թուրանը։

Նա հավելել է, որ մի միջավայրում, որտեղ տնտեսական ցուցանիշներն ավելի են հեռանում ցանկալի շրջանակից՝ որպես իրական հատված, պետք է հարց տալ․ «Ակնհայտ է, որ այս քաղաքականությունը արդյունք չի տալիս։ Ո՞րն է տնտեսության կառավարման «պլան Բ-ն»»։

Թուրանը, միաժամանակ, ընդգծել է, որ տնտեական պայմաններն ավելի կվատթարանան, իսկ ֆինանսական կապիտալի հասանելիությունը կբարդանա, եթե ներկայիս քաղաքականությունը մնա անփոփոխ։

Թուրքիան ընտրել է ցածր տոկոսադրույքների քաղաքականություն՝ աճող գնաճի պայմաններում։ Թուրանը նաև նշել է Թուրքիայի համար ամենակարևոր խնդիրները։

«Մեր հաստատություններին հասցված վնասը, արդարադատության ոլորտում մեր ունեցած խնդիրները և կրթության որակի անկումը, որի մասին մենք շատ մտահոգված ենք մեր երկրի ապագայի տեսանկյունից, ուղեղների արտահոսքն է։ Տնտեսության մեջ առկա խնդիրները կարող եք արագ լուծել և ճիշտ քայլերով, բայց վերը նշված հարցերում վճռական գործելու համար ժամանակ է պետք։ Երկիրը չի կարող զարգանալ, մինչև չլուծի այդ խնդիրները»,- ասել է Թուրանը։

Հավելենք, որ Թուրքիայում գնաճը հասել է աննախադեպ՝ շուրջ 80 տոկոսի շեմի, որը վերջին 24 տարվա առավելագույն ցուցանիշն է։ Երկրում գնալով սոցիալական լարվածությունն աճում է։

Էմմա Չոբանյան