Պետք է աուդիտ անցկացվի, որպեսզի տեսնենք՝ ինչ հսկայական «լվացքատներ» են գործել քաղաքապետարանում․ Նարինե Թուխիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուրախ եմ, որ կառավարությունում ընդգրկված են թարմ և երիտասարդ կադրեր։ Նախորդ իշխանությունները տասնամյակներով իրենց աթոռներին նստած են եղել, դա վատ փորձառություն է, ինչի հետևանքով արհավիրք եղավ Հայաստանում։ Որևէ ոլորտ չկա, որ փորձառու մասնագետներին ապականած չլինեին։ Այնպես որ, եկեք ժամանակ տանք կառավարությանը և վերահսկենք նրան»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը։

Նրա խոսքով՝ կառավարության գործունեության նկատմամբ կիրառվում են հակաքայլեր, որոնք բավական թույլ են․ «Ես՝ իբրև ՀՀ քաղաքացի, շատ ուզում եմ անշահախնդրորեն օգնած լինել կառավարությանը։ Ինձ համար կարևոր է, որ այն արդյունքը, որ ունեցանք, ամրապնդվի»,- ասում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հեռանալու՝ քաղաքացիների մի մասի պահանջին՝ տիկին Թուխիկյանը ուրախություն է հայտնում այդ առնչությամբ: «Սա վկայում է, որ մենք իսկապես արթնացել ենք մեծ և խորը թմբիրից։ Հասկանալի է նաև, թե ինչու է Տարոն Մարգարյանը կառչում իր պաշտոնից։ Բայց այս հարցերը ժամանակի ընթացքում կկարգավորվեն։ Վստահ եմ, որ քաղաքապետարանի աշխատանքում կհայտնաբերվեն կոռուպցիոն սարսափելի պատմություններ, պետք է աուդիտ անցկացվի, որպեսզի տեսնենք՝ ինչ հսկայական «լվացքատներ» են գործել այդ կառույցում»,- մեկնաբանում է նա։

Տիկին Թուխիկյանը խոսում է նաև մշակույթի նախարարության հանձնարարականներից։ Ի դեպ, նա մի քանի այլ թանգարանների տնօրենների հետ հասցրել է հյուրընկալվել մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցին: «Հրավերն անսպասելի էր, որովհետև նախորդ նախարարների դեպքում մենք ընդունելության չէինք արժանացել»,- շեշտում է նա։

Թանգարանի տնօրենի համոզմամբ՝ Մշակույթի նախարարությունը պետք է կրի կառուցվածքային և բովանդակային չափազանց լուրջ փոփոխություններ, որովհետև ժառանգված մոտեցումները ժամանակավրեպ են և անարդյունավետ։ «Ժողովրդի չհիասթափվելու և չհուսահատվելու բանալին կառավարության ձեռքում է։ Հասկանում եմ, որ հակազդեցությունները ևս շատ են, հարկավոր է արագ գործել և լսել մարդկանց, որոնք գուցե կուլիսներում են, բայց շատ բան գիտեն»,- նշում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան