Հայաստանի և Արցախի ՀԿ-ները ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեում ներկայացնում են Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի նախաձեռնությամբ և աջակցությամբ Հայաստանի և Արցախի իրավապաշտպաններն այս օրերին Ժնևում մասնակցում են ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 107-րդ նստաշրջանին: Այս մասին տեղեկացնում են ԲՀՀ-Հայաստանի գրասենյակից։

Նստաշրջանում, ի թիվս այլ հարցերի, Ադրբեջանի կառավարությունը ներկայացնում է զեկույց առ այն, թե ինչպես է կատարում ռասայական խտրականությունից անձանց պաշտպանելու իր պարտականությունը։

Դրան զուգահեռ, Հայաստանից և Արցախից իրավապաշտպանները ներկայացնում են այլընտրանքային զեկույց՝ մանրամասնելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի նկատմամբ տարվող հայատյաց և ռասիստական քաղաքականության դրսևորումները։

Օգոստոսի 8-ին, Կոմիտեի՝ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման շրջանակում, ելույթ են ունեցել Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված հանցագործություններից տուժած համայնքի ներկայացուցիչ, «Վերադարձ դեպի Դիզակ»հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Քարամյանը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Մելիքյանը։

Հանդիպման ընթացքում նրանք բարձրաձայնել են Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի զինուժի հարձակումների, շփման գծում հրադադարի շարունակական խախտումների, Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իրականացման, ատելության և անպատժելիության մթնոլորտով պայմանավորված հայերի դեմ ուղղված հանցագործությունների, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության վնասման և ոչնչացման դեպքերի վերաբերյալ։ Բանախոսները ներկայացրել են նաև մի շարք առաջարկություններ, որոնք տեղ էին գտել հասարակական կազմակերպությունների կողմից Կոմիտեին նախապես ուղարկված զեկույցներում։

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ Ժնև մեկնած խումբն առաջիկա օրերին հանդիպումներ կունենա նաև ՄԱԿ-ի մի շարք կառույցների հետ՝ ներկայացնելու և քննարկելու Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները և դրանց վերաբերյալ միջազգային համայնքի ոչ պատշաճ արձագանքը, գերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձի անհրաժեշտությունը և այլ հարցեր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը» և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այլընտրանքային զեկույց էին ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին՝ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Կազմակերպություններն առաջարկել էին ՄԱԿ-ի Կոմիտեին կոչ անել Ադրբեջանի կառավարությանը վերջ դնել հակահայկական հռետորաբանությանը, դատապարտել և հետաքննել քաղաքական գործիչների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնք ռասայական ատելություն են հրահրում հայերի դեմ, և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, վերջ դնել հայերի դեմ ատելության հիմքով ոճրագործությունների անպատժելիությանը, հետաքննել ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեպքերը, որոնք կատարվել են հայերի, այդ թվում՝ զինված հակամարտության համատեքստում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մարդկանց նկատմամբ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։