ԱՀ ՊԲ․ Օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։
«Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը’ կիրառելով հրաձգային զինատեսակներ։
Ռուսական զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։