Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Հնդկաստանին և պահպանեց առաջատարի դիրքը․ Շախմատի օլիմպիադա

Լուրեր

11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
Բոլորը

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կայացել են 8-րդ տուր պարտիաները։

Armsport.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Հնդկաստանի հետ և ոչ-ոքի՝ 2,5։1,5 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տարել։ Արման Փաշիկյանի գլխավորած թիմի կազմում հաղթանակ է տարել առաջին համար Գաբրիել Սարգսյանը՝ համառ պայքարում առավելության հասնելով Պենտալա Հարիկրիշնայի նկատմամբ ու հաղթանակ պարգևելով մեր թիմին։ Հայաստանի հավաքականի կազմում Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները։

8 տուրերից հետո Հայաստանի հավաքականը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 15 միավոր։ Երկրորդ և երրորդ տեղերը 14-ական միավորով կիսում են Հնդկաստանի 2-րդ թիմն ու Ուզբեկստանի հավաքականը։

ԱՄՆ հավաքականը 16-րդ տեղում է՝ 12 միավորով։ Ամերիկացիներն այսօր մրցել են Հնդկաստանի երկրորդ թիմի հետ և անակնկալ պարտություն կրել 1։3 հաշվով։ Կարուանան զիջել է 16-ամյա Գուկեշին, հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել, Ուեսլի Սոն ևս ոչ-ոքի է խաղացել, իսկ Լեյնտեր Դոմինգեսը պարտվել է։

Հայաստանի կանանց հավաքականը 3,5։1,5 հաշվով պարտվել է Վրաստանի թիմին։

Մեր թիմի կազմում պարտություններ են կրել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը։ Միակ ոչ-ոքին խաղացել է Մարիամ Մկրտչյանը։

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում առավելության էր հասել Բոթսվանայի (4:0), Նորվեգիայի (4:0), Իռլանդիայի (4:0), Ինդոնեզիայի (3:1), Անգլիայի (3,5:0,5), Իսրայելի (2,5:1,5) նկատմամբ և պարտվել էր Էստոնիային (1,5:2,5):

Զավեն Անդրիասյանի թիմը 11 միավոր ունի իր ակտիվում: