Աղավնոյի բնակիչներին հորդորել են մինչև օգոստոսի 25-ը լքել գյուղը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն։

«Ադրբեջանը գրավոր պահանջել է, ասում է՝ մենք ճանապարհը կառուցել ենք, դուք՝ չէ։ Ասում են՝ մեր խնդիրը չէ՝ հայկական կողմը այլ ճանապարհ կառուցե՞լ է, թե՞ ոչ։ Պահանջում են՝ պետք է հանձնեք Լաչինի միջանցքը»,- ասաց Անդրանիկ Չավուշյանը։

Համայնքապետն ասաց, որ իշխանություններն այսօր տարհանման մասին քննարկումներ են ունեցել, այս պահին բնակարան չեն տալու, բնակիչները պիտի տուն վարձեն, մինչև բնակարանների հարցը լուծվի։

«Բնակիչները տխուր են, չեն ուզում իրենց սեփական տունը թողնել թշնամուն։ Նիկոլ Փաշինյանն է հասցրել այս ամեն ինչին, հիմա էլ ասում է՝ դուք հարցը լուծեք»,- ասաց Աղավնոյի համայնքապետը։ Չավուշյանը նաև ասաց, որ այս պահին Արցախում իրավիճակը հանգիստ է, քանի որ հստակ պայմանավորվածություն կա Սուսը, Բերձորն ու Աղավնոն լքելու։

«Եթե միչև վերջնաժամկետը գյուղերից դուրս չգան՝ իրավիճակը կլարվի։ Առաջ հողի համար կյանք էին տալիս, հիմա հող ենք տալիս, որ մեկ հոգու կյանք չտանք»,- ասաց Չավուշյանը։

Արփի Հակոբյան