Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Լաչինում ևս մեկ զինծառայողի կորստի ու մեկի վիրավորման մասին

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին հայտնում է զինծառայողների կորստի մասին և դարձյալ որպես պատճառ նշում դժբախտ պատահարը։ Ադրբեջանական լրատվականների հաղորդմամբ՝ այսօր Արցախի գրավյալ Լաչինի՝ Բերձորի շրջանում դժվարին տեղանքում ժայռից կտոր է պոկվել և ընկել մարտական ​​առաջադրանք կատարող զինծառայողներ Խուդիև Սամիր  Սամեդ օղլուի ու Ալիև Թաիր Չինգիզ օղլուի վրա։ Նշվում է, որ Խուդիևը տեղում մահացել է ստացած վնասվածքներից, իսկ Ալիևի վիճակը գնահատվում է ծանր։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ադրբեջանի ՊՆ հայտնել էր ևս մեկ զինծառայողի մահվան մասին։ Մասնավորապես, Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող Աղամիրով Փյունխան Սիյավուշ օղլուն։ Ավելի ուշ ՊՆ-ն հայտնել է, որ հիվանդանոցում մահացել է նաև Ալիև Թաիր Չինգիզ օղլուն։

Հաշվի առնելով նախկին փորձը՝ չի բացառվում, որ այս կերպ Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է թաքցնել ավելի վաղ Արցախի դիրքերի վրա հարձակման հետևանքով  կրած կորուսները։

Էմմա Չոբանյան