Լավրովն ասել է, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանից դեռ առաջարկ չեն տեսել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Մոսկվան դեռ չի տեսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկները՝ հստակեցնելու Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինձ համար դժվար  է պատասխանել հարցին, քանի որ մենք առաջարկներ չենք տեսել, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է ներդնել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելությունը քննարկելու համատեքստում, ուստի ես հիմա չեմ կարող կռահել»,-ասել է Լավրովը։

Նա նշել է, որ եռակողմ համաձայնության կողմերից յուրաքանչյուրը իրավունք ունի լրացուցիչ նախաձեռնություններով հանդես գալ։ «Մենք դրանք դեռ չենք տեսել»,-ասել է Լավրովը։

Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախի դիրքերի վրա Ադրբեջանի ԶՈՒ-ի հարձակման համատեքստում, հայ հասարակության շրջանում առաջանում են մի շարք հարցեր կապված ռուս խաղաղապահների գործունեության հետ, որոնք հստակեցում են պահանջում։

 

Էմմա Չոբանյան