Կասեցվել է տուֆի արդյունահանումը. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Առաքել-Սիմոն» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել է մի շարք խախտումներ․ տեղեկացնում են ԲԸՏՄ-ից։
Մասնավորապես, ընկերությունը գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու թույլտվության։
Կայացվել է որոշում՝ կասեցնել ընկերության կողմից շահագործվող «Հարոյան եղբայրներ» տուֆի հանքավայրում տուֆանման լեռնային զանգվածի արդյունահանումը։