Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից Արցախի շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում իրադրությունը լարվել է, ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, նռնականետներ։ Ըստ ՊԲ-ի հաղորդագրության՝ ժամը 15։00-ի դրությամբ հայկական կողմն ունի 1 զոհ, 8 վիրավոր։