«Մեր քթի տակ զենքեր են տեղակայում»․ Թուրքիայի ՊՆ ղեկավարը կրկին սպառնացել է Հունաստանին

Լուրեր

11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հուլուսի Աքարը Հունաստանին սպառնացել է կանխարգելիչ քայլերով, եթե Աթենքը Էգեյան ծովում  սեփական կղզիների ապառազմականացում չիրականացնի, գրում է Keep Talking Greece լրատվականը։

«Արդյո՞ք մեր քթի տակ զենքերի տեղակայումը չի սպառնում մեր երկրին։ Դա ինքնապաշտպանության իրավունք չի ստեղծում»,- ասել է Աքարը։

Միևնույն ժամանակ, նա Հունաստանին մեղադրել է Անկարայի դեմ ագրեսիվ հռետորաբանության մեջ՝ պնդելով, որ նրա պաշտպանական բյուջեի ավելացումը ցույց է տալիս, որ Թուրքիայի դեմ ինչ-որ բան է պատրաստվում։

«Նրանք Թուրքիայի դեմ յուրովի հաշվարկի մեջ են։ Հինգ անգամ ավելացվել է ռազմական բյուջեն»,- ասել է Աքարը՝ նշելով, որ Հունաստանն ամեն ինչ անում է՝ Թուրքիային զենքի վաճառքը կանխելու համար։

«Հունաստանը ոչ միայն գնացել է ԱՄՆ՝ ասելու, որ մեզ չվաճառեն F-16-երը, նրանք նաև Գերմանիային են խնդրել մեզ սուզանավեր չտալ»,- հայտարարել է Աքարը։

Նա մեղադրել է նաև Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին և արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին «ագրեսիվ հռետորաբանություն և ագրեսիվ գործողություններ օգտագործելու համար՝ փչացնելու հնարավոր դրական մթնոլորտը, որը կարող է ստեղծվել երկու երկրների միջև»:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում կտրում լարված են Անկարայի և Աթենքի հարաբերությունները։ Թուրքիան պարբերաբար սպառնում է Հունաստանին։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնիսկ հայտարարել էր, որ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր համար «այլևս գոյություն չունի», և նրան մեղադրել ԱՄՆ կատարած այցի ժամանակ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքն արգելափակելու փորձի մեջ։

Էմմա Չոբանյան