Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ զինծառայողը ստացել է վիրահատական բուժում և շարունակել զինվորական ծառայությունը

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Զինծառայողի մայրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ որդին ունի մի շարք առողջական խնդիրներ և պարբերաբար ընդունում է ցավազրկող դեղահաբեր: Հավելել է, որ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով որդու առողջական վիճակը վատթարացել է, ինչի պատճառով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, անցել բժշկական հետազոտություններ: Արդյունքում, որդու մոտ ախտորոշվել է 3-րդ աստիճանի վարիկոցելե, և տրվել է պլանային կարգով վիրահատության ցուցում․ տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։

Զինծառայողի մայրը խնդրել է աջակցել որդու առողջական խնդրի կապակցությամբ անհապաղ վիրահատություն իրականացնելու և դրանից հետո միայն զինվորական ծառայությունը շարունակելու նպատակով զորամաս տեղափոխելու հարցում:

Բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Պաշտպանության նախարարին՝ առաջարկելով զինվորի առողջական խնդրի կապակցությամբ հնարավորին սեղմ ժամկետում իրականացնել վիրահատություն:

Այնուհետև, զինծառայողի մայրը տեղեկացրել է, որ որդին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիրահատվել և առողջական գանգատներ այլևս չունի:

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին առնչվող հարցերով Պաշտպանին կարելի է դիմել 116 կամ 096116100 թեժ գծի շուրջօրյա հեռախոսահամարներով: