Օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել․ Արցախի ՊՆ
Օգոստոսի 2- ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել․ տեղեկացնում են ԱՀ ՊՆ-ից։
Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել: Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը՝ Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից, շարունակվում են: