Արվեստը՝ ավելի հասանելի. մեկնարկել է «Խոսող կտավներ» նախագիծը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար

Լուրեր

11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը և «Սարեր» մշակութային կազմակերպությունն իրականացնում են «Խոսող կտավներ» ներառական նախագիծը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Նախագծի շնորհանդես-ցուցադրության բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ին, Ազգային պատկերասրահում:

Թանգարաններում, որպես կանոն, արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ տեսողության խնդիրներ ունեցող մարդու համար հենց շոշափելիքի զգայարաններն են պատուհան ծառայում՝ տեսնելու աշխարհը։

«Խոսող կտավներ» ներառական նախագծի նպատակն է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց ներգրավել արվեստի աշխարհ։
Հպման, ձայնի, հնչյունի միջոցով հնարավորություն է ընձեռվում պատկերացում կազմելու արվեստի գործերի վերաբերյալ։ Նախագծի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ստեղծվել են հայ նկարչության 5 գլուխգործոցի (Մարտիրոս Սարյան՝ «Հայաստան», Գրիգոր Խանջյան՝ «Հացը լեռներում», Մինաս Ավետիսյան՝ «Խնոցի», անհայտ հայ նկարիչ՝ «Սևանի Աստվածամայրը», Սարգիս Մուրադյան՝ «Կոմիտաս. վերջին գիշեր») շոշափելի կրկնօրինակները, որոնք կցուցադրվեն բնօրինակների հետ մեկտեղ։

Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը պատրաստվում է հիպոալերգեն պլաստիկից։ Շոշափելի պատճենը թույլ է տալիս տեսողության խնդիրներ ունեցող մարդուն նկարում զանազանել պատկերները, բնորդների դիմագծերն ու հագուստը, բնանկարների, ճարտարապետական կոթողների դետալները։

Յուրաքանչյուր շոշափելի կտավ ուղեկցված է տիֆլոմեկնաբանություններով և Բրայլի այբուբենով արված ցուցանակով, ինչպես նաև ձայնագրված մեկնաբանությամբ, որտեղ հնչում է կտավի հակիրճ նկարագրությունը։

Ցուցադրությունը հնարավորություն է տալիս նաև թանգարանի մյուս այցելուներին բացահայտելու մի իրականություն, որում ապրող մարդիկ արտաքին աշխարհի մասին տեղեկություն ստանում են միայն լսողության և շոշափելիքի զգայարանների շնորհիվ։