Օլիգարխիան մեր աքիլլեսյան գարշապարներից է․ պետությունը պետք է վերահսկի օլիգարխների շահույթը․ Ատոմ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
Բոլորը

Կենտրոնական բանկն այսօր որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ։ Այն բարձրացվել է 0,25 տոկոսային կետով և կարող է ազդել գնաճի, դրամի փոխարժեքի և այլ ցուցանիշների վրա։ Այս մասին Factor TV-ն զրուցել է տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանի հետ։

–Պարո՛ն Մարգարյան, նախ բուն որոշմանն անդրադառնանք։ ԿԲ-ն բարձրացրեց տոկոսադրույքը, բայց նվազագույն քայլով՝ 0,25 տոկոսով։ Ի՞նչ է սա նշանակում։ Եվ, առհասարակ, ինչո՞ւ բարձրացնել, եթե նախորդ անգամ թողել էին նույն մակարդակի վրա։

-Վերջին 1,5 տարվա ընթացքում սա 9-րդ բարձրացումն է։ Այո, նախորդ նիստում թողնվեց 9,25 տոկոս, բայց այս անգամ, ինչպես երևում է, գնաճը խեղդում է։ Շատ բարդ է այլևս զսպել այն զարգացումները, որոնք կապված են շուկայի քաոսային զարգացումների հետ՝ հիմնականում, իհարկե, պայմանավորված արտածին գործոններով։

Բնականաբար, այս գործոններով պայմանավորված՝ գների աճը, կարծես թե, մոտենում է քառատրոփ մակարդակի։ Երբ 10 տոկոսն անցնում է, մենք ասում ենք՝ արդեն լուրջ խնդիր է, «կարմիր գիծ» է։ Հետևաբար, Կենտրոնական բանկն իրեն հասանելի գործիքներով (հիմնականում գործիքը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է) 0,25 տոկոս բարձրացրեց այսօր, ինչը հասկանալի է։

–Մեզ մոտ այս պահին գնաճը 10,3 տոկոս է, և ԿԲ կանխատեսմամբ տարեվերջին կիջեցնեն, կհասցնեն 8,5 տոկոսի, իսկ նորմալ, ընդունված 4 տոկոս հունի մեջ կգնա մոտ 1 տարի անց։ Չկա՞ն ավելի արագ մեխանիզմներ՝ հաշվի առնելով, որ մեր մոտ գնաճն արդեն շուրջ 2 տարի շատ բարձր տեմպի մեջ է։

-Սատանան ավելի սարսափելի չէ, քան դրա մասին պատկերացումները, ընկալումները։ Գնաճը սարսափելի չէ, եթե աշխատավարձերի ինդեքսավորման զուգահեռ գործիքները կիրառում են ողջամտության սահմաններում։

Օլիգարխիկ կառուցվածքը մեր գլխավոր աքիլլեսյան գարշապարներից մեկն է։ Այսօր, ճիշտ է, դիկտատ չկա, կոշտ ֆիզիկական ճնշումներ չկան շուկայի այլ նորեկների, մասնակիցների նկատմամբ, բայց կա նաև մասշտաբից առավելության էֆեկտը։ Նրանք շուկաներում տեր ու տնօրինություն են անում։

Ի՞նչ պետք է անի Կառավարությունը։ Իհարկե, նա կարող է հարկադրաբար մասնատել այդ բիզնեսները, շահույթները վերցնել վերահսկողության տակ, շահութաբերությունը դիֆերենցել։ Այսինքն, լուծումներից մեկը, թե ինչպես կարող է Կառավարությունը կարգավորել գնաճը, շատ պարզ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան