Ջո Բայդենը հաստատել է ԿՀՎ-ի գործողության հետևանքով «Ալ-Քաիդայի» առաջնորդի սպանությունը

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

«Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ալ-Զավահիրին սպանվել է Քաբուլում Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Այս տեղեկությունը հաստատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Արդարատությունն իրականացվել է, և ահաբեկչական այս առաջնորդն այլևս չկա»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը երբեք չի նահանջում։

Սպիտակ տան ղեկավարը պարզաբանել է, որ հարվածի ժամանակ ալ-Զավահիրիի ընտանիքի անդամներից ոչ ոք չի տուժել, Աֆղանստանում խաղաղ բնակչության շրջանում նույնպես զոհեր չկան։ Բայդենը հույս է հայտնել, որ «Ալ-Քաիդայի» ղեկավարի վերացումը խաղաղություն կբերի 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումների զոհերի հարազատներին։

Սպիտակ տան ղեկավարը հակաահաբեկչական գործողությունը հաջող է որակել։

Reuters-ի փոխանցմամբ՝ սա ահաբեկչական խմբավորմանը հասցված ամենահզոր հարվածն է 2011 թվականին նրա հիմնադիր Ուսամա բեն Լադենի սպանությունից ի վեր։ Գործակալության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքով հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 31-ին։

Թալիբների խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդն ավելի վաղ դատապարտել էր հարվածը՝ այն անվանելով «միջազգային սկզբունքների խախտում»:

Տաթև Ֆռանգյան