Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել Մխիթար Պապոյանը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրել դատավոր Մխիթար Պապոյանին: Տեղեկությունը Factot.am-ի հետ զրույցում հաստատեց Խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Բեքմեզյանը չմանրամասնեց՝ արդյո՞ք Պապոյանը միաձայն է ընտրվել նախագահի պաշտոնում՝ նշելով, որ տեղեկությունը գաղտնի է։

Հիշեցնենք՝ հուլիսի 18-ին լրացել էր Վերաքննիչ քրեական դատարանի՝ արդեն նախկին նախագահ Տիգրան Սահակյանի 65 տարին։ Սահմանադրության համաձայն՝ դատավորը կարող է պաշտոնավարել մինչև 65 տարին լրանալը, որի հիմքով Սահակյանի՝ որպես դատավորի լիազորությունները դադարեցվել էին, ըստ այդմ՝ նաև Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի լիազորությունները:

Մխիթար Պապոյանը դատավորի պաշտոնում է 2009 թվականից:  Դեռ նախորդ տարի, երբ թափուր մնաց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը, նրա անունը պարբերաբար շրջանառվում էր որպես նախագահի պաշտոնի հավակնորդ, սակայն, այդ ժամանակ նախագահ ընտրվեց Տիգրան Սահակյանը։

Պապոյանը 2009 թվականի հուլիսից մինչև 2010 թվականի դեկտեմբեր  աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2010 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2013 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 2015 թվականի փետրվարի 5-ն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2015 թվականի փետրվարի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: 2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում:

Ռոզա Վարդանյան