Չավուշօղլուի հետ լարված ասուլիսից հետո Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել է Թուրքիայի ընդդիմադիրներին

Լուրեր

11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Օրերս Թուրքիայում գտնվող Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բաերբոքը հանդիպել է երկրի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Բաերբոքը հանդիպել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) և ընդդիմադիր աջակողմյան İYİ (Լավ) կուսակցության պատվիրակությունների հետ։

Հանդիպումից հետո Ժողովրդահանրապետական կուսակցությունը հետևյալ հայտարարությունն է տարածել․«Նախարարին փոխանցեցինք մեր գնահատականները՝ կապված առաջիկա ժամանակաշրջանի հետ, երբ Թուրքիան գնում է դեպի ընտրություններ։ Նախարարի հետ կիսվել են CHP-ի և ընդդիմադիր վեց կուսակցությունների տեսակետները։ Բացի այդ, մենք մտքեր փոխանակեցինք արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի շուրջ Եվրոպայում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ»։

Նույն օրը Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել է քրդամետ HDP-ի պատվիրակության հետ, որը ղեկավարել է համանախագահ Միթհատ Սանջարը։ Հանդիպման ընթացքում, որը տևել է մոտ 35 րոպե, կարծիքներ են փոխանակվել Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական ռազմական գործողության հնարավորության, HDP-ի դեմ գործի փակման, Քոբանիի գործի և բանտարկված քաղաքական գործիչների վերաբերյալ։

Իսկ ահա İYİ կուսակցության պատվիրակության հետ հանդիպմանը կողմերը պայմանավորվել են ապագայում շարունակել երկկողմ շփումները խորհրդարանական մակարդակով։

Հավելենք, որ Բաերբոքի հանդիպումներն ընդդիմության ներկայացուցիչների հետ տեղի են ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսից հետո, որն անցել է բավական լարված մթնոլորտում։ Մասնավորապես, Չավուշօղլուն նշել է, որ Գերմանիան կորցրել է իր անաչառությունը Թուրքիայի, Հունաստանի և Կիպրոսի միջև միջնորդության հարցում՝ հավելելով, որ Բեռլինը պետք է լսի բոլոր կողմերին առանց նախապաշարումների։

Գերմանիայի ԱԳ նախարարն էլ ասել է, որ Արևելյան Միջերկրականում հարցերը չեն կարող լուծվել լարվածության աճի միջոցով։ Նա նաև նշել է, որ Թուրքիան պետք է կատարի ՄԻԵԴճի վճիռն ու ազատ արձակի բարերար Օսման Քավալային։

«Ինչո՞ւ եք անընդհատ հիշատակում Օսման Քավալային։ Քանի որ դուք օգտագործում եք նրան Թուրքիայի դեմ։ Մենք գիտենք, թե որքան գումար է նա ստացել Գեզիի իրադարձությունների ժամանակ»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Էմմա Չոբանյան