Բուլղարիայի նախագահը ցրել է խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ նշանակել

Լուրեր

19.04.2024 | 10:57
Սպահանի մոտակայքում 3 ԱԹՍ է խոցվել․իրանցի պաշտոնյա
19.04.2024 | 10:53
Ստուգայց փողոցային առևտրի դեմ պայքարի շրջանակում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 10:48
Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
19.04.2024 | 10:33
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը
19.04.2024 | 10:16
Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել․ ուղևորները հոսպիտալացվել են
19.04.2024 | 10:01
Նավթի գներն աճել են
19.04.2024 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 19-ի դրությամբ
19.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
Բոլորը

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է երկրի խորհրդարանը ցրելու և հոկտեմբերի 2-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին։ Համապատասխան հրամանագիրը պետության ղեկավարի կայքում հրապարակվել է երկուշաբթի՝ օգոստոսի 1-ին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Նախագահ Ռումեն Ռադևը հրամանագիր է ստորագրել օգոստոսի 2-ից 47-րդ Ժողովրդական ժողովը ցրելու և 2022 թվականի հոկտեմբերի 2-ին Ժողովրդական ժողովի ընտրություններ նշանակելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բուլղարիայի Ժողովրդական ժողովի լուծարումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խորհրդարանն անվստահություն է հայտնել Կիրիլ Պետկովի եվրոպամետ կառավարությանը և չի կարողացել համաձայնության գալ նախարարների նոր կաբինետի ձևավորման շուրջ։ Նախկինում Պետկովի գլխավորած իշխող ձախ-լիբերալ կոալիցիան կորցրել էր բացարձակ խորհրդարանական մեծամասնությունը, երբ պոպուլիստական «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցությունը լքել է այն։

Մեկ այլ հրամանագրով Ռադեևը նշանակել է նաև տեխնիկական կառավարություն՝ Գիլիբ Դոնևի գլխավորությամբ, որը նախկինում զբաղեցնում էր պետության ղեկավարի վարչակազմի քարտուղարի պաշտոնը։ Այս ամենը տեղի է ունեցել երկրում տնտեսական խնդիրների ֆոնին, որը Ուկրաինայի պատերազմի և Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցման պատճառով բարձր գնաճի է բախվել, հայտնում է Reuters-ը։

Կառավարության նոր կազմը կաշխատի օգոստոսի 2-ից մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ակնկալվում է, որ ժամանակավոր կառավարությունը Ռուսաստանի նկատմամբ ավելի մեղմ դիրքորոշում կընդունի, ինչը կարող է ներառել ռուսական գազի ներկրումը վերսկսելու ջանքերը: Բացի այդ, Դոնևը կարող է փորձել շտկել հարաբերությունները Մոսկվայի հետ այն բանից հետո, երբ Պետկովի կառավարությունը լրտեսության կասկածանքով արտաքսեց 70 ռուս դիվանագետների, նշում է գործակալությունը։

Ապրիլին ռուսական «Գազպրոմն» ամբողջությամբ դադարեցրեց գազի մատակարարումը Բուլղարիա և Լեհաստան՝ Սոֆիայի և Վարշավայի՝ վառելիքի դիմաց ռուբլով վճարելուց հրաժարվելու պատճառով։ Հունիսի սկզբին Ադրբեջանն ու Բուլղարիան պայմանավորվել են գազի մատակարարումների շուրջ IGB-ի միջոցով, որը միացված է Տրանսադրիատիկ գազատարին (TAP): Մատակարարումները համաձայնեցվել են 25 տարի ժամկետով։

Տաթև Ֆռանգյան