Կոսովոն մեկ ամսով հետաձգեց Սերբիայի քաղաքացիների համար մուտքի նոր կանոնների ներդրումը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Համաշխարհային հանրության մի մասի կողմից ճանաչված Կոսովոյի Հանրապետության իշխանությունները որոշել են մեկ ամսով հետաձգել Սերբիայի քաղաքացիների մուտքի նոր կանոնների ներդրումը։ Հետաձգման պատճառ է դարձել սերբերի մոտ բարձրացած դժգոհության ալիքը, որը լուրջ լարվածություն էր առաջացրել կողմերի միջև գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Պրիշտինայի վարչակազմի համաձայն՝ այդ միջոցառումները կհետաձգվեն մինչև սեպտեմբերի 1-ը, եթե երկուշաբթի օրը վերացվեն վարչական սահմանի անցակետերի բարիկադները», – հաղորդում է տեղական հեռուստատեսությունը։ Նշվում է, որ նման որոշում է կայացվել ԱՄՆ իշխանությունների խնդրանքով։

Նախատեսվում էր, որ օգոստոսի 1-ից Սերբիայի անձնագրով Կոսովո մուտք գործել ցանկացող քաղաքացիները պետք է երեք ամիս ժամկետով երկրից մուտքի և ելքի համար հատուկ փաստաթուղթ ստանան, ինչպես ցամաքային, այնպես էլ օդային ճանապարհով սահմանը հատելիս։ Բացի այդ, սերբական պետհամարանիշներով մեքենաների վարորդները պետք է վերագրանցեն դրանք։

Նոր սահմանափակումները հիմնականում անդրադառնալու էին Կոսովսկի Միտրովիցա քաղաքի բնակիչների վրա՝ Կոսովոյի հյուսիսում գտնվող քաղաքի, որտեղ հիմնականում էթնիկ սերբեր են ապրում: Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը և այդ պատճառով այս քաղաքը համարում է իր տարածքը։

Հիշեցնենք՝ հուլիսի 31-ին զինված բախումներ էին սկսվել Կոսովոյի՝ հիմնականում սերբերով բնակեցված հյուսիսային շրջանում՝ Կոսովո մեկնելու կանոնների փոփոխության պատճառով։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, թե Կոսովոյի բանակը պատրաստվում է կեսգիշերին հարձակվել երկրի հյուսիսում գտնվող սերբերի վրա։ «Եթե նրանք փորձեն հալածել սերբերին, ահաբեկել սերբերին, սպանել սերբերին, Սերբիան կհաղթի: Սա այն ամենն է, ինչ ես ուզում եմ ասել», – ասել էր Ցուչիչը: Ավելի ուշ նա հայտարարել էր, թե Սերբիան «խաղաղության է ձգտելու»։ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին իր հերթին անկարգությունների հրահրման մեջ մեղադրել էր Սերբիայի նախագահին։

Տաթև Ֆռանգյան