Վթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ճանապարհին․ տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է

Լուրեր

11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
Բոլորը

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 31-ին՝ ժամը 12:45-ին, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` կան տուժածներ:

«Ժամը 12:45-ին Մարտունու հրշեջ-փրկարար մասից, փրկարարները մեկնել են դեպքի վայր` օգնություն ցուցաբերելու նպատակով, տեղ են հասել ժամը 13:00-ին:

Անվտանգության ապահովման և հնարավոր հրդեհավտանգ իրավիճակները կանխելու նպատակով դեպքի վայր է ուղարկվել նաև հրշեջ-մեքենան՝ մարտական հաշվարկով:

Նույն ժամին դեպքի վայր է մեկնել Մարտունու շտապ օգնության ավտոմեքենան:
Տեղ հասնելուց պարզվել է, որ Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ճանապարհի 19-րդ կիլոմետրին իրար են բախվել Հ. Մ-ի (Մարտունի քաղաքի Կ.Ավանեսյան 22 հասցեի բնակիչ, 1969թ. ծնվ.) վարած «Գազել» մակնիշի և Ն. Բ-ի (Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ 37 հասցեի բնակիչ, 1978թ. ծնվ.) վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով տուժած վարորդներ՝ Հ.Մ-ն, Ն.Բ-ն և վերջինիս ուղևորներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ
Ս. Բ-ն ( ծնված 1979թ.), Մ. Բ-ն (ծնված 1949թ.), Յ.Մ-ն (ծնված 2001թ.) և Գ.Հ-ն (ծնված 2000թ.), տարբեր մարմնական վնասվածքներով Մարտունու հրշեջ-փրկարար մասի, շտապ օգնության և անձնական ավտոմքենաներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են կանխարգելիչ միջոցառումներ և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածներ Հ.Մ-ն, Գ.Հ-ն և Յ.Մ-ն բուժզննումից հետո դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ տուժածներ Ն.Բ-ի վիճակը գնահատվում է բավարար, Մ.Բ-ի և Ս.Բ-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր»,- ասված է ԱՀ ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: