Բաքուն կրակում է Կրեմլի համաձայնությա՞մբ․ ՌԴ ՊՆ-ն լռում է հրադադարի վերջին խախտման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
20.06.2026 | 17:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
20.06.2026 | 16:53
Արևահարություն, այրվածքներ, մաշկի քաղցկեղ․ ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգները
20.06.2026 | 16:30
Վիճաբանություն Սիսավան փողոցում. 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել, 1-ը՝ ձերբակալվել
20.06.2026 | 16:14
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում․ 875 հաստատված դեպք, 204 մահ
20.06.2026 | 15:55
Նենց պետք է լինի, որ ծառը 500 տարի աճի. Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:35
ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները
20.06.2026 | 15:22
Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 15:15
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. Դատախազություն
20.06.2026 | 14:53
Ձորագետում հայտնաբերված վիրավոր արծվին տեղափոխվել է հատուկ կենտրոն
20.06.2026 | 14:41
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ
Բոլորը

Ադրբեջանական զինուժը երեկ գրեթե նույն ժամանակահատվածում կրակել է հայ-ադրբեջանական  սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ու Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Արցախում կրակոցները տևել են շուրջ 20 րոպե։ Վնասվել է Կարմիր շուկա համայնքի բնակիչներից մեկի տան պատուհանը, իսկ բակում հայտնաբերվել է հրաձգային զենքի 8 գնդակ։ Իսկ ՀՀ սահմանի արևելյան հատվածում հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Երկու դեպքում էլ հայկական կողմում տուժածներ չկան։

«Ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքագիծը նպատակ ունի խաթարելու բնականոն կյանքն Արցախի համայնքներում և ահաբեկելու քաղաքացիական բնակչությանը։ Այս վարքագիծը ցուցադրում է, որ ադրբեջանական ղեկավարությունը շարունակում է վարել Արցախի ժողովրդի նկատմամբ ատելության, հոգեբանական ու ֆիզիկական բռնության կիրառման, Արցախի էթնիկ զտման քաղաքականություն»,- արձագանքելով հրադադարի խախտմանը՝ նշել էր Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ Ադրբեջանի այս կրակոցներն իրականում ռուս-ադրբեջանական կրակոցներ են և ուղղված են Արևմուտքի ակտիվության դեմ Հարավային Կովկասում։ Ըստ նրա՝ դրանք նպատակ ունեն թույլ չտալ ՀՀ-ին դուրս գալու զոհի կարգավիճակից։

Արցախի ազգային ժողովի պատագամավոր Մետաքսե Հակոբյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ սպասում են ԱՀ Ներքին գործերի նախարարության ու ռուս խաղաղապահների հաշվետվությանը ադրբեջանական կողմի պատճառած վնասի չափի մասին։ Թե՛ Թաղավադրում, թե՛ Կարմիր Շուկայում ռուս խաղաղապահներ տեղակայված են, և Հակոբյանն ասում է՝ անմիջապես արձագանքել են, որի  արդյունքում էլ կրակը 20 րոպե անց դադարել է, իսկ մեր կողմից, ասում է, պատասխան կրակոցներ չեն եղել։ Սակայն հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ ռուս խաղաղապահների ներկայությունը չի զսպում ադրբեջանական կողմին։ ՌԴ ՊՆ-ի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի եղել։

Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը որևէ մանրամասն չհայտնեց՝ հորդորելով հետևել պաշտոնական լրահոսին, իսկ Թաղավարդի ու Կամիր Շուկայի համայնքապետերի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Այս տարվա մարտի 24-ին էլ Ադրբեջանի զինված ուժերը Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը` զբաղեցնելով և՛ Փառուխ գյուղը, և՛ ոչ հեռու գտնվող Քարագլուխ բարձունքը: Արցախում այդ դեպքերից հետո սահմանային նման լարված իրավիճակ չէր եղել։ Քաղաքագետ Սարո Սարոյանը վստահեցնում է՝ պատահական չէր ադրբեջանական կողմից հրադադարի խախտումը երկու ուղղություններով․ «Առանց Ռուսաստանի համաձայնության նման կարգի բաներ չեն լինում»,- ասաց քաղաքագետը։

Հիշեցնենք՝ շաբաթներ առաջ Թբիլիսիում երկկողմ հանդիպում էին ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Կողմերը, սակայն, որևէ պայմանավորվածության մասին չէին հաղորդել։  Առաջիկայում էլ հնարավոր է հանդիպեն Փաշինյանն ու Ալիևը․ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն օրեր առաջ ասել էր, որ երկու երկրների ղեկավարների հանդիպման շուրջ բանակցություններ կան, սակայն հստակ ժամկետներ՝ ոչ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան