Մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրի հասանելիությունը ՄԱԿ-ը հռչակել է որպես մարդու համընդհանուր իրավունք

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հինգշաբթի օրն ընդունել է շրջադարձային բանաձև, որը մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրի հասանելիությունը հռչակում է որպես մարդու համընդհանուր իրավունք: Փաստաթղթին աջակցել է 161 երկիր։ Ութ պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի պատվիրակությունները ձեռնպահ են քվեարկել, ասված է կազմակերպության պաշտոնական կայքէջում։

Գլխավոր ասամբլեայի բանաձևը հիմնված է անցյալ տարի Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված տեքստի վրա։ Այն կոչ է անում պետություններին, միջազգային կազմակերպություններին և բիզնեսին ակտիվացնել իրենց ջանքերը՝ մոլորակի բոլոր բնակիչների համար առողջ միջավայր ապահովելու համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է, իր ձևակերպմամբ, պատմական որոշումը։ Նրա կարծիքով՝ այս կարևոր իրադարձությունը ցույց է տալիս, որ անդամ երկրներն ի վիճակի են համախմբվել՝ պայքարելու կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի աղտոտման եռակի ճգնաժամի դեմ։

«Բանաձևը կօգնի փակել շրջակա միջավայրի պաշտպանության հարցում բացերը», – մասնավորապես ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության կողմից հրապարակված հայտարարության մեջ: Անտոնիո Գուտերեշը հավելել է, որ Գլխավոր ասամբլեայի որոշումը կօգնի պետություններին արագացնել շրջակա միջավայրի պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտում իրենց պարտավորությունների կատարումը։ ՄԱԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ բանաձևի ընդունումը «միայն սկիզբն է» և կոչ է արել երկրներին մաքուր, առողջ և կայուն միջավայրի հասանելիության իրավունքը դարձնել «իրականություն բոլորի համար, ամենուր»:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը, ողջունելով ԳԱ-ի որոշումը, վերահաստատել է Գլխավոր քարտուղարի կոչը՝ հրատապ քայլեր ձեռնարկել բնապահպանական պարտավորությունների կատարման համար:

 

Տաթև Ֆռանգյան