Սեփականատերերը վարձակալներին դուրս են հանում. վարձով բնակարան գտնելը թանկ է ու իսկական փորձություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանում վարձով բնակարանների գներն աճել են, ազատ տուն գտնելն էլ դժվարացել է։ Վարձակալության գնի աճի տեմպը կտրուկ արագացավ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, երբ տասնյակ հազարավոր՝ հիմնականում ՌԴ քաղաքացիներ տեղափոխվեցին Հայաստան։ Խնդիրն այնքան է սրվել, որ մի խումբ քաղաքացիներ այսօր որոշել էին դրա մասին բարձրաձայնել կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայով։

«Մարդիկ չեն կարողանում ապրել, թանկացում է, տները դարձել են 150-200 հազար դրամ»,- ընդգծեց Սարգիս Գրիգորյանը։ Սարգիսն ասում է՝ մատչելի վարձով բնակարան չգտնելու պատճառով արդեն մեկ ամիս է՝ իր արհեստանոցում է ապրում, իսկ ընտանիքը՝ հարազատներից մեկի տանը։ Տան սեփականատերը խնդրել է ազատել բնակարանը վերանորոգելու հիմնավորմամբ, սակայն Սարգիսը վստահ է՝ միակ պատճառն այն ավելի թանկ գնով օտարերկրացիներին տալն է։ 10 տարի վարձով է բնակվել, սակայն, ասում է, երբևէ պայմանագիր չի կնքել սեփականատիրոջ հետ։

Անահիտին էլ թեև տնից դուրս չեն հանել ու ամսական 60․000 դրամ է վճարում, բայց մտածում է՝ ժամանակն է այդ գումարը ոչ թե վարձով բնակարանի համար տալ, այլ սեփական բնակարանի հիփոթեքային վարկի մարման, բայց այստեղ էլ խնդիրներ կան։

«Ուզում եմ բնակարան վերցնել, ուղղակի այնպիսի պահանջներ են ներկայացնում՝ 600․000 դրամ աշխատավարձ, 10 տոկոս կանխավճար, բայց ես չունեմ նման հնարավորություն, ի՞նչ է՝ ամբողջ կյանքս պիտի վարձով բնակվեմ»,- դժգոհեց Անահիտ Զաքարյանը։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում կան խմբեր, որոնց միջոցով մարդիկ վարձով բնակարան են փնտրում կամ առաջարկում։ Այդպիսի խմբերում ամեն օր տասնյակներով հայտարարություններ են տեղադրվում։ Դրանց արժեքը վերջին շրջանում սկսվում է նվազագույնը 120 000 դրամից։ Բողոքավորներն ասում են՝ երբեմն էլ վարձով բնակարան փնտրողներն են «խանգարում» մատչելի գնով բնակարաններ գտնել, որովհետև նախապես իրենք են գին հայտարարում, որը պատրաստ են վճարել։ Միջնորդի օգնությամբ բնակարան գտնելու դեպքում էլ ստիպված են վարձավճարի չափով նրանց վճարել։

«Եթե ես 100 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, ինչպե՞ս կարող եմ 150 հազար դրամ տան վարձ տալ»,- շեշտեց Վարդուհի Գրիգորյանը։

Լիանան երեք երեխաների հետ ապրիլից վարձով բնակարան է փնտրել, ճարահատյալ 110 հազար դրամով վարձակալել է փոքր՝ 30 քմ տարածքով բնակարան, որը, ասում է անհարմար է, բայց նորմալ տուն էլ չի կարողանում գտնել․ «Մեկ-երկու սենյականոց բնակարանը նորմալ ապրելու պայմաններով 150 հազար դրամից է սկսվում»։

Վարձով բնակարանների շուկայական գները կարգավորել և հիփոթեքային վարկի համար հասանելի պայմաններ ստեղծել․ բողոքի ակցիայի կազմակերպիչները նամակ- պահաջով դիմեցին Կառավարություն։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց՝ ամեն ինչ անում են, որպեսզի շուկայում գները իջնեն, բայց յուրաքանչյուրն իր սեփականությունն է վարձակալությամբ տալիս, իրենք ուղղակի միջամտություն չեն կարող անել։

Ի վերջո՝ կկարգավորվի՞ վարձակալությամբ տրվող բնակարանների շուկայական արժեքը՝ դժվար է ասել։ Մինչ այդ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ ստիպված են վարձակալել բնակարաններ, որոնց գներն, ըստ մասնագետների, հաճախ արհեստականորեն ուռճացված են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան