Այս կրակոցները ռուս-ադրբեջանական պատասխանն են Արևմուտքին, որ ՀՀ-ն զոհի կերպարից դուրս չգա․ Արմեն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը։ ՀՀ ՊՆ-ն այսօր հայտնել է, որ կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ-երի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Նույն պահին նաև ադրբեջանցիները 20 րոպե կարկել են Թաղավարդ և Կարմիր շուկա գյուղերի ուղղությամբ։ Երկու դեպքում էլ հայկական կողմում տուժածներ չկան։ Ռուս խաղաղապահները դեռ չեն արձագանքել։ Քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի համոզմամբ՝ Ադրբեջանի այս կրակոցներն իրականում ռուս-ադրբեջանական կրակոցներ են, և ուղղված են Արևմուտքի ակտիվության դեմ Հարավային Կովկասում։ Ըստ նրա՝ կրակոցները նպատակ ունեն թույլ չտալ ՀՀ-ին դուրս գալու զոհի կարգավիճակից, ինչի շանսն ինքը ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվության շնորհիվ։

Քաղաքական վերլուծաբանը խոսել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ-ի ապակառուցողական կեցվածքի և դրան հակառակ՝ Արևմուտքի պատրաստակամության մասին՝ համատեղ աշխատել Մոսկվայի հետ՝ հանուն ԼՂ-ի խնդրի կարգավորման։ Արմեն Հովհաննիսյանը համարում է, որ Արևմուտքը ցանկանում է Հարավային Կովկասում հարատև խաղաղություն՝ կոնֆլիկտի լուծմամբ, ՌԴ-ն՝ ոչ հարատև խաղաղություն՝ կոնֆլիկտը չլուծելով։ Սա ըստ նրա, նշանակում է, որ ՌԴ-ն խանգարելու է Արևմուտքին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություններ թույլ չտալու նպատակով։

Արմեն Հովհաննիսյանը դեռևս առկա է համարում ՌԴ-ի կողմից ԽՍՀՄ-ի վերականգնման վտանգը, ինչի մասին բաց խոսում են ռուս պաշտոնյաները։ Մասնավորապես, ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն է զինվորականների հետ հանդիպմանը պնդել է, թե կրկին իրենց հայրենիքը մեծ կլինի, թե նորից կվերականգնվի ԽՂՀՄ-ն և այլն։ Ըստ Հովհաննիսյանի՝ Ռուսաստանի քայլերն ուղղված են ՀՀ-ի ինքնիշխանության դեմ, և իրական դաշնակիցների աջակցությամբ պաշտոնական Երևանը կկարողանա հաղթահարել այդ մարտահրավերը, միանշանակ՝ ոչ ռուսական բանակի մոդելի կրկնօրինակմամբ։ Ըստ նրա՝ միաժամանակ Մոսկվան այդպիսով կատարում է Թուրքիային և Ադրբեջանին տված խոստումը՝ թույլ չտալու ռևանշ Լեռնային Ղարաբաղի ճակատում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան