Վիճակագրություն՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրգործերի մասին

Լուրեր

26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:27
Բիլ Գեյթսն առաջարկել է ԱԲ-ի հարկ սահմանել՝ մարդկանց մեքենաներով փոխարինելուն զուգընթաց
26.08.2026 | 20:13
Մի փունջ կոռուպցիա նվեր եմ տվել ձեզ, ձեր քննչականը, իհարկե, գործ չի հարուցի․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:00
Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպման ձայնագրությունը. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:47
Չինաստան-Նեպալ սահմանին ջրհեղեղի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, ավելի քան 380 զբոսաշրջիկ անհետ կորել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:33
Անկրկնելի գոլ՝ Պարագվայի առաջնությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 19:27
Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով է անցկացրել և հայտարարություն տարածել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
26.08.2026 | 19:21
ՊՆ-ում տեղի է ունեցել ԶՈւ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական խմբի առաջին նիստը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեն 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ վիճակագրություն է ներկայացրել։

Վիճակագրությունը՝ ստորև․

«2022թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (2003թ.) համապատասխան հոդվածներով քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 196 քրեական գործ, որից`

2-ը քննվել է 104-րդ հոդվածով նախատեսված սպանության, 1-ը՝ 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելու, 2-ը՝ 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելու, 7-ը՝ 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 2-ը՝ 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 37-ը՝ 118-րդ հոդվածով նախատեսված ծեծի, 7-ը՝ 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 4-ը՝ 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելու, 2-ը` 133-րդ հոդվածով նախատեսված ազատությունից ապօրինի զրկելու, 3-ը՝ 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 2-ը՝ 138-րդհոդվածով նախատեսված բռնաբարության, 6-ը՝ 139-րդհոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, 1-ը՝ 140-րդ հոդվածով նախատեսված սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, 11-ը՝ 141-րդհոդվածով նախատեսված 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության, 17-ը՝ 142-րդհոդվածով նախատեսված անառակաբարո գործողությունների, 1-ը՝ 144-րդհոդվածով նախատեսված անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, 2-ը՝ 167-րդ հոդվածով նախատեսված ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելու, 12-ը՝ 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 2-ը՝ 168-րդ հոդվածով նախատեսված խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, 1-ը՝ 169.1-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, 3-ը՝ 170-րդ հոդվածով նախատեսված երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 10-ը՝ 173-րդհոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, իսկ 60-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

196 քրեական գործից 29-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 31 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 49 քրեական գործի վարույթ կարճվել է, որից 30-ը` արդարացնող, իսկ 19-ը` ոչ արդարացնող հիմքով, 29 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 4-ը հանցանք կատարած անձին հետախուզելու, իսկ 24-ը` հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ, 1-ը` այլ հիմքով: 6 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 7-ը` միացվել է, 76 քրեական գործ փոխանցվել է 2022թ. հուլիս ամիս:

Վերը նշված քրեական գործերով 92 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից` 7-ը եղել են 14-16 տարեկան, 7-ը՝ 16-18 տարեկան, 34-ը՝ 18-35 տարեկան, 44-ը՝ 35 տարեկանից բարձր: Նրանցից 6-ն ունեցել է բարձրագույն, 76-ը՝ միջնակարգ, 5-ը՝ միջին մասնագիտական, 5-ը՝ տարրական կրթություն: 2 մեղադրյալ նախկինում եղել են դատապարտված:

Ըստ կարգավիճակի` 92 մեղադրյալից 37-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամները, իսկ 1-ը` մանկավարժ կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակից:

Նշված 196 քրեական գործով 194 անձ ճանաչվել է որպես տուժող, որից` 98-ը՝ մինչև 12 տարեկան, 42-ը՝ 12-14 տարեկան, 35-ը՝ 14-16 տարեկան, 19-ը՝ 16-18 տարեկան»: