Հայտնի է ԲԴԽ նոր անդամի անունը

Լուրեր

16.04.2024 | 23:45
Երևանում և Կոտայքի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.04.2024 | 23:30
ԱՄՆ-ն աջակցում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներին՝ Իսրայելի վրա հարձակումից հետո
16.04.2024 | 23:29
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել
16.04.2024 | 23:17
«Ուժերի հավասարակշռությունը պետք է վերականգնվի». Բորել
16.04.2024 | 23:02
Մոսկվայում 70-ամյա թոշակառուն դատապարտվել է 1,5 տարվա պայմանական ազատազրկման՝ քվեախցիկը հրկիզելու համար
16.04.2024 | 22:54
Եթե մտածում են՝ նավթ և գազ վաճառելով ամեն ինչ կարելի է վտանգել, սխալվում են․ ԵԽԽՎ պատգամավորը՝ Ադրբեջանի իշխանություններին
16.04.2024 | 22:38
Լարված իրավիճակ Վրաստանի խորհրդարանի մոտ. հատուկջոկատայիններն արցունքաբեր գազ են կիրառել
16.04.2024 | 22:30
Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը կշարունակվի վաղը
16.04.2024 | 22:24
Պուտինն ու Ռաիսին հեռախոսազրույցում քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը
16.04.2024 | 22:14
Սամվել Վարդանյանը ՄԻՊ-ի ներկայացուցիչների հետ զրույցում իրեն առնչվող միջադեպից մանրամասներ է ներկայացրել
16.04.2024 | 22:11
Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել
16.04.2024 | 22:02
Օրինագիծը կհեռացնի Վրաստանին Եվրամիությունից․ Շառլ Միշել
16.04.2024 | 21:50
Երևանում 22 ավտոտնակ կքանդվի. նշված տարածքում երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ
16.04.2024 | 21:42
Սի Ցզինպինը հրաժարվել է աջակցել Ուկրաինայի հարցով խաղաղության կոնֆերանսին՝ առանց Ռուսաստանի մասնակցության
16.04.2024 | 21:30
Փաշինյանը խելոք գնալու է Պուտինի երդմանը, ԵՏՄ նիստին է մասնակցելու․ ՌԴ-ից անջատման իրական քայլ չարեց. Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ 1 նստավայրում այսօր անցկացվում է Դատավորների ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցում են ՀՀ-ի 268 դատավորներից 146-ը: Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն է: Որպես ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրված էին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նաիրա Հովսեփյանը և Գայանե Մազմանյանը: ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանը հայտնում է, որ ԲԴԽ նոր անդամ է ընտրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը։

Հիշեցնենք՝ ԲԴԽ անդամի տեղը թափուր էր էական կարգապահական խախտման հիմքով Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելուց հետո։    ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հունիսի 23-ին հրապարակելով որոշումը՝ հայտնեց, որ այն կայացվել է հունիսի 16-ին:  Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ էր հարուցվել՝ ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել էին Գրիքոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Վարույթի հարուցման հիմք էր հանդիսացել լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել էր ՍԴ որոշմանը՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումի առնչությամբ։

Որոշման հրապարակումից մի քանի օր առաջ Վարդազարյանն ասուլիսում հրապարակել էր իր և Ջհանգիրյանի մասնակցությամբ անցած տարվա փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցի սկանդալային ձայնագրությունը, որում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Ջհանգիրյանը հորդորում էր Վարդազարյանին ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից՝ երաշխավորելով, որ այդ դեպքում նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։ Դրանից շատ չանցած ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հրաժարական էր տվել առողջական խնդիրների պատճառաբանությամբ։