ՌԴ-ի գործակալ է ԱԱԾ-ի, բանակի հրամկազմի մեծ մասը՝ պատերազմում կատարել են Կրեմլի հրամանը․ իշխանությունը փորձում է մաքրել․ Տիգրան Խզմալյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

12.01.2025 | 00:54
Կիևյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
11.01.2025 | 22:52
Վարչապետը առաջնահերթ է համարում խաղաղության գործընթացը, թվայնացումը և կոռուպցիայի դեմ պայքարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.01.2025 | 20:13
Կրակը Գլենդելից հեռու է. քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել
11.01.2025 | 20:08
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
11.01.2025 | 19:09
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս
11.01.2025 | 19:00
Բառի բուն իմաստով մնացել ենք դրսում`լինելով միջազգային ճանաչման երգչախումբ, անթույլատրելի է. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.01.2025 | 18:00
Հայաստանի էներգետիկ անվտանգության գլխին կախված Դամոկլյան սուրը
11.01.2025 | 17:18
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
11.01.2025 | 16:59
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
11.01.2025 | 16:27
Որոշ շրջաններում ձյուն է սպասվում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.01.2025 | 15:55
Նավթի գներն աճել են
11.01.2025 | 15:46
Վարչապետն այցելել է Գանձաքարի նորակառույց դպրոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.01.2025 | 15:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
11.01.2025 | 15:00
ՀՖՖ-ն ՈւԵՖԱ-ի համերաշխության վճարներ է բաշխել հայկական ակումբների միջև․ հայտնի է որքան են վաստակել ակումբները
11.01.2025 | 14:41
Տրանսպորտից օգտվելու տոմսային ինչպիսի փաթեթներ են առաջարկվում․ մանրամասնում է Երևանի քաղաքապետարանը
Բոլորը

Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը Factor TV-ի հարցազրույցում քննադատում է քաղաքական որոշ ուժերի տարածած այն խոսույթը, թե «Ռուսաստանի այլընտրանքը Հարավային Կովկասում Թուրքիան է»։ Ըստ Խզմալյանի՝ այդ թեզը բացառապես համահունչ է ՌԴ-ի շահերին և նրա ազդեցության ներքո գտնվող անձինք են այն տարածում։ Խզմալյանը ռուսական ազդեցությունից ազատվելու միակ ճանապարհը համարում է Արևմուտքի պետությունների աջակցությանն ապավինելը։ Եվրոպական կուսակցության ղեկավարը գնահատական է հնչեցնում, որ ՀՀ-ի ԱԱԾ-ի, Բանակի, հետախուզության և հակահետախուզության շարքերում բարձրաստիճան մեծաթիվ պաշտոնյաներ Ռուսաստանի գործակալներ են, և կառավարող ուժը պարտավոր է գնալ նրանցից ազատվելու ճանապարհով։ Անվտանգային մարմիններում կադրային խնդրի լուծումը նա ևս տեսնում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհով, զարգացում, որը Տիգրան Խզմալյանն այլևս «ֆանտաստիկա» չի համարում, այլ վստահ է՝ ՀՀ-ն գնում է այդ ճանապարհով։ Խզմալյանն անդրադարձել է նաև Հայաստանի ժողովրդավարացման գործընթացի կարևորությանն ու առկա խոչընդոտներին, Եվրամիություն-Ադրբեջան գազային համաձայնության կայացմանը, ԱՄՆ-ի կողմից Հայաստան-Ադրբեջան ապաշրջափակման գործընթացին տեխնիկապես աջակցելու վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտնած տեղեկատվությանը։

-Պարո՛ն Խզմալյան, տեսնում ենք Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ակտիվացում՝ ԿՀՎ ղեկավարի ռեգիոնալ այցին հաջորդեց Բլինքենի հեռախոսազրույցը Փաշինյանի և Ալիևի հետ։ Իսկ ահա ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեկ ասել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը։ Սա արդեն զանգ չէ, խոսք չէ, այլ՝ կոնկրետ առաջարկություն․ «Մենք այլընտրանք չենք տեսնում, քան հետամուտ լինել և աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին՝ ուղիղ բանակցելու և փորձելու հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եվ մենք պատրաստվում ենք կենտրոնացած մնալ դրա վրա»,- ասել է Լին Թրեյսին։ Ի՞նչ գնահատական ունեք։

-Մենք պարզապես համոզվում ենք, որ ճիշտ էր մեր գնահատականը՝ վերլուծության առումով։ Մենք ամիսներ և տարիներ շարունակ ասում ենք, որ Հայաստանը հանդիսանում է կարևորագույն մի աշխարհաքաղաքական նախագծի անչափ կարևոր մի մաս։ Ոմանց համար դա հուսադրող է, ոմանց համար՝ ստորացուցիչ, բայց դա այդպես է, և ես համարում եմ, որ մենք պետք է հստակ գիտակցենք մեր դերը և առաքելությունը։

-Ի՞նչ նախագիծ է դա։

-Նախագիծը քաղաքակրթության վերադարձն է տասնամյակներով և դարերով մի տարածք, որը եղել է ուժային պայքարի բեմ, որտեղ ուժի իրավունքն էր հաղթում։ Հիմա մենք ապավինում ենք իրավունքի ուժին։ Ամենակարևորը դա է։ Իսկ եթե ավելի պարզ խոսենք․ Հայաստանն ընդգրկված է ժողովրդավարական նախագծի մեջ, Ադրբեջանը՝ ոչ։ Սա մեր առաջին ռազմավարական առավելությունն է։ Այսօր Հայաստանի Եվրոպական կուսակցությունը պատրաստել է նամակ և տարածում է հիմա, այն ուղղված է ԵՄ-ին և բոլոր ԵՄ անդամ երկրների դեսպանատներին, որտեղ մենք ըմբռնում ենք մոտենում այն հանգամանքին, որ ազատվելով ՌԴ-ի էներգետիկ շանտաժից՝ Եվրոպան բազամազան աղբյուրներ է փնտրում, այդ թվում՝ Ադրբեջանը։ Մենք հասկանում ենք նաև, որ դա հավելյալ լծակ է Ադրբեջանի վրա ազդելու և ռուսական ու թուրքական ազդեցությունից հեռացնելուն նրան, բայց մենք համարում ենք՝ անթույլատրելի է որևէ գործարք քաղաքական կամ տնտեսական մի երկրի հետ, որը ոչ միայն հակաժողովրդավարական և բռնատիրական է։ Մենք էլ ունենք նախապայմաններ․ հայ գերիների և պատանդների վերադարձը մենք պնդում ենք որպես նախապայման Եվրոպայի համար՝ ցանկացած պայմանագրի ստորագրումից առաջ։

-Ձեր գնահատմամբ՝ այսօր ՌԴ-ն ազդեցության ի՞նչ լծակներ ունի ՀՀ-ի վրա, որ եթե ՀՀ-ի որևէ իշխանություն, լինի այս մեկը կամ հաջորդը, փորձի ՀՀ-ի շահերից բխող քայլեր ձեռնարկել, օրինակ՝ զենքի գնումներ կատարելով որևէ այլ պետությունից, ՌԴ-ն կփորձի խափանել դա, ճնշում կբանեցնի։ Ազդեցության ի՞նչ լծակներով է փորձելու ՌԴ-ն դա իրականացնել։

-Ցավոք սրտի, լծակները հսկայական են։ Ես ցավով եմ դա ասում և թող դա լինի իմ անձնական կարծիքը։ Ես գիտեմ հաստատ, որ մեր Զինված ուժերի գրեթե ողջ հրամկազմը, գնդապետից բարձր, մեր ներքին գործերի, ԱԱԾ-ի, մեր հետախուզության և հակահետախուզության ղեկավարությունը մինչև վերջերս ռուսական գործակալներ էին։ Իրենք իրենց գործակալ չէին համարում, այլ՝ սովետական, ռուսական սպաներ, որոնք անխտիր բոլորը ՌԴ-ում են կրթություն ստացել։ Պատերազմի պահին իրենք կատարում էին այն հրամանները, որ ստանում էին այնտեղից, որտեղից կրթություն են ստացել, և ոչ միայն կրթություն՝ իրենք այնտեղից փող են ստանում, թոշակ են ստանում, նվերներ, շքանշաններ և այլ։ Կաշառված էր մեր ուժային կառույցների ողջ հրամկազմը։

-Իշխանությունը եթե փորձի «մաքրել» այդ կառույցները, կադրային խնդի՞ր է առաջանալու այդ կառույցներում։

-Փորձում է մաքրել․․․ և այո, հենց դա է պատասխանը, որ տալիս է Փաշինյանը մեր հարցերին, թե ինչ են անում և ինչու չեն անում։ Հիմնական լուծումը մեկն է՝ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ։ Բոլոր հարցերի լուծումն այնտեղ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան