Ինչ պայմաններով են մեքենավարները դադարեցրել գործադուլը․ Մետրոպոլիտենի պարզաբանումը

Լուրեր

15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մեքենավարները հուլիսի 27-ի առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ էին սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Գործադուլի հետևանքով մետրոն չէր գործում, բոլոր կայարանների դռները փակ էին։ Շուրջ 3 ժամ անց՝ 09։30-ին մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ տնօրինության ու գործադուլավորների բանակցությունների արդյունքում մետրոյի բնականոն աշխատանքը վերականգնվել է։

Ի՞նչ պայմաններով են մեքենավարները վերադարձել աշխատանքի․ Factor.am-ը փորձեց պարզել մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանից։

«Մեքենավարները ներկայացրել են որոշակի պահանջներ, տնօրինությունը բանակցությունների ընթացքում խոստացել է մեքենավարների հետ քննարկել նրանց պահանջները»,- ասաց Խաչատրյանը։

Թե երբ ու որքանով կբարձրանան մեքենավարների աշխատավարձերը՝ մամուլի քարտուղարը դժվարացավ պատասխանել։ Նա նաև չհստակեցրեց, թե մեքենավարները որքան աշխատավարձ են ստանում՝ պատճառաբանելով, որ չափը տարբեր է՝ կախված գրաֆիկից։

Արփի Հակոբյան