1994թ-ից Մինսկի խմբի համանախագահ ենք, բայց պատրաստ ենք օգնել Հայաստանին ու Ադրբեջանին նաև երկկողմ ձևաչափում․ ԱՄՆ Պետդեպ

Լուրեր

15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը  նախօրեին ճեպազրույցում անդրադարձել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարի հետ հեռախոսազրույցներին։ Նա նշել է, որ հաջողվել է, որ որոշակի առաջընթացի հասնել։

«Մեր հայաստանցի ու ադրբեջանցի գործընկերների հետ շարունակական ներգրավվածությունների և դիվանագիտական զրույցների միջոցով մենք կարծում ենք, որ կարող ենք շարունակել առաջընթացը։ Պետքարտուղարը մի շարք զանգեր է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ, սակայն այս շենքում կան մի շարք մարդիկ, բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ներգրավված են  իրենց գործընկերների հետ բոլոր մակարդակներում՝ շարունակելու այս իմպուլսը և առաջարկելու մեր օգնությունը հարցերում, որում մենք ձգտում ենք երկարատև, համապարփակ խաղաղության»,-ասել է Փրայսը։

Պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գրասենյակը պնդում է, որ Մինսկի խմբի մասին զրույցում չի խոսվել, Փրայսը նշել է, որ  ԱՄՆ-ն իր հայտարարություններում,այդ թվում՝ երեկվա, հստակեցրել է, որ պատրաստ է աջակցել այս երկու երկրներին և  համախոհ գործընկերներին ցանկացած ձևաչափով, որը ամենաարդյունավետը կլինի։

«Մենք Մինսկի խմբի համանախագահ ենք 1994թ-ից, սակայն ինչպես ցույց ենք տվել, մենք նաև  պատրաստ ենք գործակցել երկրների հետ երկկողմանի՝ օգնելու Հայաստանին ու Ադրբեջանին գտնել երկարաժամկետ, համապարփակ խաղաղություն»,-ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը։

 

Էմմա Չոբանյան