Սուրեն Պապիկյանը չի հերքում՝ Սյունիք ՔՊ-ի ժողովին մեկնել է ծառայողական մեքենայով

Լուրեր

11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Գնաճը 4.3 տոկոս է այս պահին. ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
Բոլորը

Սուրեն Պապիկյանը չի հերքում, որ հուլիսի 9-ին՝ ոչ աշխատանքային օրով, պաշտպանության նախարարի համար նախատեսված ծառայողական ավտոմեքենայով և ԱԱԾ պետական պահպանության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն առնչվող հարցերի շրջանակներում մեկնել է Սյունիքի մարզ։

Նշենք, որ հուլիսի 9-ին տեղեկություն տարածվեց, որ Պապիկյանը Կապանում մասնակցել է Կապանի ՔՊ կուսակցության տարածքային կազմակերպության ձևավորման աշխատանքներին։ Սուրեն Պապիկյանը ՔՊԿ վարչության նախագահն է։

Սուրեն Պապիկյանը Factor.am-ի գրավոր հարցերին ի պատասխան կուսակցական հարցերով պետական բյուջեի միջոցների հաշվին ծառայողական ավտոմեքենայով Կապան մեկնելը պարզաբանել է հետևյալ կերպ․

«ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է։ Պաշտպանության նախարարի գործունեությունն իրականացվում է ՀՀ օրենսդրության, այդ թվում նաև՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում։

Նախարարը ոչ աշխատանքային օրերին, աշխատանքային պարտականությունների կատարումից դուրս իրավասու է զբաղվել քաղաքական գործունեությամբ, ինչը ներառում է նաև հանրապետության տարածքում մարզային այցերը։ Ոչ աշխատանքային օրերին հանդիպումների և միջոցառումների շրջանակների սահմանափակումներ օրենքով նախատեսված չեն»,- նշված է Factor.am-ին փոխանցված պատասխանում։

Սուրեն Պապիկյանն անպատասխան է թողել հարցը՝ Պաշտպանության նախարարությանը հատկացված պետական միջոցների հաշվին կուսակցական հարցերով Սյունիք մեկնելն արդյո՞ք հանրային միջոցների վատնում չէ։

Հայաստանի պետական կառավարման համակարգում ծառայողական ավտոմեքենաների առատությունը սուր քննադատում էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ «պադավատապետություն» ձևակերպմամբ։ Փաշինյանի իշխանության օրոք ծառայողական մեքենաների թիվը չի կրճատվել։ Ավելին, «Սիվիլնեթ»-ը Ֆինանսների նախարարությունից ստացված տեղեկությունների համաձայն հայտնել է, որ 2022 թվականին ծառայողական ավտոմեքենաների թիվը 2021-ի համեմատ աճել է՝ 923-ից դառնալով 933։

Բնականաբար, պաշտպանության նախարարը պետք է ունենա ծառաողական ավտոմեքենա և անվտանգությունն ապահովող անձնակազմ, սակայն, ակնկալվում է, որ հարկատուների հաշվին տրվող արտոնությունները պետք է ի նպաստ ՀՀ-ի, այլ ոչ թե ՔՊԿ-ի կիրառվեն։

Նարեկ Կիրակոսյան