Ադրբեջանցի զինծառայողներն Արցախ գրավյալ տարածքներում թմրանյութերի վաճառքով են զբաղվում

Լուրեր

24.04.2024 | 00:41
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով. Freedom House
23.04.2024 | 23:30
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
23.04.2024 | 23:17
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.04.2024 | 23:03
Ղրղզստանի երեք շրջաններում ցեխահոսքի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
23.04.2024 | 23:02
Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին
23.04.2024 | 22:48
ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ, որի մուտքը ՀՀ արգելվել է
23.04.2024 | 22:37
Կիրանցում երիտասարդները երթ են իրականացրել` ճանապարհի փակ հատվածից եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 22:34
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում է
23.04.2024 | 22:25
Բրիտանական ինքնաթիռները հազարավոր անգամներ հայտնել են Բալթյան տարածաշրջանում նավիգացիոն խնդիրների մասին. ենթադրաբար, ՌԴ-ն խլացնում է GPS-ը․ The Sun
23.04.2024 | 22:08
Ջահերով երթը՝ լուսանկարներով
23.04.2024 | 21:59
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
23.04.2024 | 21:52
Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու
23.04.2024 | 21:37
Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 21:27
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
23.04.2024 | 21:14
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Բոլորը

Ադրբեջանցի չորս զինծառայող զբաղվել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ ու վաճառքով։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝վկայակոչելով Պետական ​​սահմանային ծառայությանը։

Նշվում է, որ հուլիսի 21-ին Արցախի գրավյալ Ջրականում  Իրանի հետ սահմանային գոտու մոտ սահմանապահները հայտնաբերել են թաքցված չորս փաթեթ։ Ժամը 20:00-ին նկատվել են  չորս հոգի, որոնք վերցրել են փաթեթները և փորձել փախչել տարածքից։ Երբ նրանք բերման ենթարկվել,  պարզվել է,  որ Սահմանապահ զորքերի զինծառայողներ են, որոնք Արցախի գրավյալ տարածքներում ականազերծման աշխատանքներ էին իրականացնում։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ կազմակերպիչը Բարդա շրջանի բնակիչ, 1998 թվականին ծնված Հիքմեթ Խալիլին է։ Հայտնաբերված թմրանյութի ընդհանուր քաշը կազմել է  ավելի քան 95 կգ՝ 87,6 կգ մարիխուանա, 7,6 կգ հերոին, 400 գ մետամֆետամին, ինչպես նաև 1980 Մեթադոն 40-ի հաբ, 150 հաբ պրեգոբալին, 12 465 այլ հաբեր։ Չորս զինծառայողների անունները չեն հաղորդվում։

Էմմա Չոբանյան