Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանից ածխի, նավթի և ոսկու ներկրման դեմ

Լուրեր

25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
25.04.2024 | 22:46
Հրդեհ Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում
25.04.2024 | 22:38
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 22:28
Չիտայից 10-րդ դասարանցին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մահ ռեժիմին» գրաֆիտիի համար
25.04.2024 | 22:13
Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ
25.04.2024 | 22:00
Եթե ՌԴ-ն ուզում է աջակցել, պիտի՛ ողջունի ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը․ մի կտոր արվել է, պիտի՛ լսեինք ողջույնի խոսքեր․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 21:48
Ուկրաինան հայտնել է գրեթե 37 հազար անհետ կորածի մասին պատերազմի մեկնարկից ի վեր
25.04.2024 | 21:35
Հրաչյա Փոլադյանը իր հավատարմագրերն է հանձնել
25.04.2024 | 21:23
Բլինքենը Պեկինում է․ նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ
25.04.2024 | 21:15
Ալիևը թող զիջի Ջողազի ջրամբարը ՀՀ-ին, և սահմանը կհարմարեցնենք․ սա սահմանազատում չէ․ Արմեն Խաչատրյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 20:58
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել
25.04.2024 | 20:45
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ
25.04.2024 | 20:38
Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացին
25.04.2024 | 20:30
Ներքաղաքական քաոսի վտանգ կա, քաղաքացիական պատերազմով է հղի իրավիճակը․ Սարո Սարոյան
25.04.2024 | 20:24
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Բոլորը

Մեծ Բրիտանիան որոշել է օգոստոսից արգելել ՌԴ-ից ածխի ներմուծումը, իսկ դեկտեմբերի վերջին՝ նավթի ներմուծումը, հայտնում է Դաունինգ սթրիտը, գրում է Ինտերֆաքսը։

«Փոփոխություն է ընդունվում, որն արգելում է նավթի և նավթամթերքի, ածխի և ոսկու ներմուծումը, արգելվում է նաև ուղղակի կամ անուղղակիորեն գնել, մատակարարել այդ ապրանքները»,- ասվում է հինգշաբթի հրապարակված պարզաբանումների մեջ։

Արգելքը վերաբերում է նաև այդ ապրանքների հետ կապված տեխնիկական աջակցության և ֆինանսական ծառայությունների մատուցմանը:

«Ոսկու ներկրման արգելքն ուժի մեջ է մտել հուլիսի 21-ից: Ածխի ներմուծման արգելքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի օգոստոսի 10-ից, իսկ նավթի ներմուծման վրա՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ից»,- պարզաբանում է բրիտանական կառավարությունը։

Ապրիլին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ երկիրը կհրաժարվի 2022 թվականի ընթացքում ռուսական ածուխի և նավթի ներկրումից, իսկ հետո՝ հնարավորության սահմաններում, գազից։

 

Տաթև Ֆռանգյան