Գոհ չեմ դատական ոլորտի բարեփոխումներից. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով դատական բարեփոխումների աշխատանքին ուղղված քննադատություններին, նշեց, որ ինքը նույնպես գոհ չէ և այդ մասին բարձրաձայնել է, սակայն նկատեց, որ մի շարք ուղղություններով զգալի աշխատանք, ամեն դեպքում, արվել է, ու դա արձանագրել են Հայաստանի միջազգային գործընկերները:

«Երբ խոսում ենք իրականացրած բարեփոխումների մասին, մեզ քննադատում են՝ դատական համակարգում բարեփոխումների հետ կապված: Նշվում է, որ աշխատանքները բավարար հաջողություն ու ինտենսիվություն չեն ունեցել: Ինքս էլ արձանագրել եմ դա, այո, գոհ չեմ, բայց մի արձանագրում կատարեմ: Վերջերս թերթում էի ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի զեկույցը, արձանագրեցի, որ մի շարք ուղղություններով Հայաստանի Հանրապետությունն Արևելյան գործընկերության երկրների ցանկում առաջատար դիրքերում է: Այդ ցանկում է նաև անկախ դատական համակարգ ենթավերնագիրը: Ինչ եմ ուզում ասել, իհարկե, մի կողմից լավ է, որ ինքներս մեզնից ավելին ենք պահանջում, բայց մյուս կողմից նկատենք, որ միջազգային գործընկերների արձանագրմամբ ունենք շատ էական առաջընթաց: Արևելյան գործընկերների երկրների շարքում մի շարք ուղղություններով առաջատար ենք՝ ընտրությունների վստահելիություն, կոռուպցիայի դեմ պայքար, խոսքի ազատություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ դատական բարեփոխումների մի հսկա հատվածը ուղղակիորեն կապված է թվային օրակարգի հետ: Նրա խոսքով՝ առանձին վերցրած ոլորտում թվայնացում տեղի ունենալ չի կարող, պետք է համակարգային աշխատանք լինի: Անկյունաքարային սկզբունքը փոխգործելությունն է: Այսինքն, եթե պետական մի համակարգում կա թվային պլատֆորմ, ապա պետական մյուս բոլոր համակարգերում դա նույնպես պետք է լինի:

«Մենք քննարկումներում արձանագրեցինք, որ Հայաստանում կան բազմաթիվ թվային պլատֆորմներ, սակայն այդ էլեկտրոնային ֆայլերը ֆունկցիոնալ չեն: Այն տեղեկատվությանը, որն անհրաժեշտ է այլ գերատեսչությունների կառույցների համար, թվային տարբերակով հասանելիություն չկա: Շատ կարևոր է, որ թվային բանաձևերը լինեն ֆունկցիոնալ և օրենքով հասանելի լինեն համապատասխան կառույցներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ թվային բարեփոխումների զգալի աշխատանք է սպասվում նոտարական ծառայությունների ոլորտում, դատական գործընթացներում: Սկզբում ստեղծվում է հնարավորություն հայցերը, ծանուցումները, փաստաթղթաշրջանառությունը թվային ճանապարհով իրականացնելու համար, հետագայում պետք է հասնել նրան, որ դատավարությունները տեղի ունենան գրավոր ընթացակարգերով, դատարան գնալու անհրաժեշտություն չլինի:

Մանրամասները՝ տեսանյութում: