ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասը բոլոր ժողովուրդների համար անվտանգ, կայուն ու բարգավաճ տարածք դարձնելու ջանքերին․ Բորելը՝ Բայրամովին

Լուրեր

25.04.2024 | 10:04
Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ․ ՀՀ ՊՆ
25.04.2024 | 09:48
Նավթի գները նվազել են
25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
Բոլորը

Բրյուսելում նախօրեին կայացած ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի 18-րդ նիստից հետո ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր ելույթում հայտարարել է, որ Բաքուն Բրյուսելի համար կարևոր գործընկեր է և համագործակցությունն ավելի է ինտենսիվանում է։ Նա նշել է, որ ներկա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում կարևոր է ամրապնդել երկխոսությունը գործընկերների միջև։

«Ես շատ ուրախ եմ ողջունելու  Բաքվում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կողմից էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին ԵՄ-ի և Ադրբեջանի փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։ Այս հուշագիրը թույլ կտա կրկնապատկել Ադրբեջանից Եվրամիություն գազի մատակարարումը մինչև 2027 թվականը: Մենք նաև գտնվում ենք Համապարփակ համագործակցության և գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների վճռորոշ փուլում։ Այս նոր համաձայնագիրը հիմք կստեղծի մեր ընդլայնված համագործակցության և քաղաքական երկխոսության համար: Այն նաև կաջակցի տնտեսության դիվերսիֆիկացման և բիզնեսի ու օտարերկրյա ներդրումների համար առողջ մթնոլորտ ստեղծելու Ադրբեջանի ջանքերին»,-ասել է Բորելը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել են նաև երկրում տիրող մարդու իրավունքների վիճակը։

«Վճռական առաջընթաց է անհրաժեշտ ակտիվ քաղաքացիական հասարակության համար բարենպաստ միջավայր ստեղծելու և միջազգային չափանիշներին և Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին համապատասխան մարդու իրավունքների հարգումն ապահովելու համար: Մասնավորապես, ուշադրություն ենք հրավիրում և քննարկել Ադրբեջանում ԶԼՄ-ների մասին նոր օրենքը»,-նշել է Բորելը։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև հայտնել է, որ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային այլ հարցեր, մասնավորապես, Հայաստանի հետ հարաբերությունները։

«Մենք աջակցում ենք բոլոր ժողովուրդների համար  Հարավային Կովկասն անվտագ, կայուն ու բարգավաճ տարածք դարձնելու ջանքերին։ Այս կապակցությամբ, ես ողջունում  եմ Ադրբեջանի և Հայաստանի նախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ անցյալ շաբաթ օրը Թբիլիսիում, և շնորհակալություն եմ հայտնում նախարարին այդ հանդիպման վերաբերյալ իր տրամադրած տեղեկատվության համար։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին ու ակտիվորեն աշխատել՝ կամրջելով կողմերին տարաձայնություններում լուծումներ գտնելու համար»,-ասել է Բորելը։

Նա նաև դատապարտել է ՌԴ-ի Ուկրաինայի դեմ անօրինական ու չհրահրված ագրեսիան, որն ըստ Բորելի՝ բացասաբար է ազդում նաև Հարավային Կովկասի վրա։

 

Էմմա Չոբանյան