Անկարան մտադիր չէ հետ կանգնել Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու մտքից

Լուրեր

25.04.2024 | 16:40
Ուկրաինայի պատերազմը գլխավոր սպառնալիքն է եվրոպական անվտանգության համար. Մակրոն
25.04.2024 | 16:31
Կարո՞ղ ա ազգովի անալիզի ենթարկվենք, ունենանք արյան բանկ, ԴՆԹ տվյալներ․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 16:24
ՌԴ-ն Բելառուսում մի քանի տասնյակ միջուկային զենք է տեղակայել. Լուկաշենկո
25.04.2024 | 16:16
ՄԻՊ-ը դժգոհեց փաստաբանների վերաբերմունքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 16:07
Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները հայտնվեն Լեհաստանում, ՌԴ-ի համար ռազմական թիրախ կդառնան․ ՌԴ ԱԳ փոխնախարար
25.04.2024 | 15:59
Բողոքի ակցիաների վայրերից մի քանի տասնյակ բերման ենթարկված կա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.04.2024 | 15:55
Երեխաների նկատմամբ բռնությունների ծավալը մտահոգիչ է․ ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 15:52
ՌԴ-ն ակնկալում է Փաշինյանի մասնակցությունը ԵՏՄ գագաթնաժողովին. Օվերչուկ
25.04.2024 | 15:50
Վարչապետի ասածն իմ անձնական կարծիքն էլ է. Ավանեսյանը` Տավուշում սահմանազատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 15:46
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը
25.04.2024 | 15:44
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
25.04.2024 | 15:41
Ռեզերվային դատավոր Տաթևիկ Մուրադյանը վերանշանակվել է Երևանի քրեական դատարանում
25.04.2024 | 15:28
Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել հայերի ապահով վերադարձի համար․ Amnesty International
25.04.2024 | 15:26
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է ակցիայի ժամանակ․ նրան տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց
25.04.2024 | 15:18
Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկի» հնարավորությունները
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Աստանայի ձևաչափով ՌԴ-ի ու Իրանի նախագահների հետ գագաթնաժողովում հայտարարել է, որ  Անկարան լի է վճռակաությամբ «Սիրիայից վտարելու չարիքի կենտրոնները», գրում է Անադոլու գործակալությունը։  Նա նշել է, որ սիրիական Թել-Ռիֆատի ու Մանբիջի շրջանները վերածվել են «ահաբեկիչների նավահանգստի» և ժամանակն է եկել «ահանբեկիչներից մաքրելու»։

Փաստացի Էրդողանն արձանագրում է, որ Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել քրդերի դեմ Սիրիայում նոր ռազմական գործողութուն սկսելուց։ «Աստանայի պլատֆորմը միակ նախաձեռնությունն է, որը կարող է արդյունավետ լուծումներ մշակել և կոնկրետ քայլեր ձեռնարկել դրանց իրականացման համար։ Ահաբեկչական կազմակերպությունների դեմ մեր պայքարը միշտ կշարունակվի՝ անկախ նրանից, թե որտեղ և ով է աջակցում նրանց»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ Անկարան  ՌԴ-ից ու Իրանից օգնություն է ակնկալում ահաբեկիչներին հակազդելու համար։

«Մեր հանդիպումների ընթացքում մենք վերանայել ենք նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ PKK-ի, YPG-ի և PYD-ի ահաբեկչությունը բոլորիս ընդհանուր խնդիրն է։ Ես հավատում եմ, որ միասին մենք կհասնենք այդ նպատակներին՝ շարունակելով համագործակցութունը, որը մինչ այս ցուցաբերել ենք, սակայն Սիրիայի խաղաղությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող ամենալուրջ սպառնալիքը ահաբեկչության խնդիրն է։ ԴԱԻՇ-ի, PKK-ի, PYD-ի, YPG-ի և բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարը պետք է շարունակվի անխափան»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նա նշել է, որ քրդական խմբավորումները պետք է լքեն Թուրքիայի հետ սահմանի 30 կմ-անոց գոտին և այն պետք է «ահաբեկիչներից մաքրված» լինի։

Էմմա Չոբանյան