Պուտինը պահանջել է պատժամիջոցների մեղմացում ուկրաինական հացահատիկի արտահանումն ապաշրջափակելու դիմաց

Լուրեր

29.03.2024 | 10:56
Տարածաշրջանում խառնաշփոթը պայմանավորված է ՌԴ-ի գործողություններով․ Միլլերը՝ Զախարովային ի պատասխան
29.03.2024 | 10:40
Արգելվում է Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ-ում` հանրային մուլտիպլեքսի միջոցով
29.03.2024 | 10:35
Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու․ զրույց դեսպան Վասիլիս Մարագոսի հետ
29.03.2024 | 10:29
ՔԿ-ն խուզարկում է Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում և ԱԺԲ-ի հետ փոխկապակցված 40-ից ավելի հասցեներում
29.03.2024 | 10:21
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
29.03.2024 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները մարտի 29-ի դրությամբ
29.03.2024 | 09:48
Նավթի գներն աճել են
29.03.2024 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
28.03.2024 | 23:16
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2024 | 23:01
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
28.03.2024 | 22:47
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
28.03.2024 | 22:39
Պապիկյանը մասնակցել է օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը
28.03.2024 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.03.2024 | 21:44
Ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «աքիլլեսյան գարշապարը». ԹԻՀԿ զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 21:38
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև
Բոլորը

Թեհրանում Իրանի և Թուրքիայի ղեկավարների հետ բանակցություններից հետո ՌԴ նախագահն ասել է, որ ուկրաինական հացահատիկի արտահանումը ապաարգելափակելու համար Արևմուտքը պետք է մեղմացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։  Ըստ ՌԴ ղեկավարի՝ դրանից է կախված է որոշ երկրներում սովի սպառնալիքի աստիճանը։

Պուտինը ասել է, որ Թուրքիան և անձամբ նախագահ Էրդողանը «շատ բան արեցին ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ համաձայնության գալու համար» (բանակցությունները Ստամբուլում անցկացվել են ՄԱԿ-ի հովանու ներքո)։

«Սակայն ի սկզբանե մենք հարցն այնպես ենք դրել, որ խնդիրը պետք է փաթեթով լուծվի․ այսինքն՝  մենք կնպաստենք ուկրաինական հացահատիկի արտահանմանը, սակայն ելնում ենք այն բանից, որ բոլոր սահմանափակումները, որոնք կապված են ռուսական հացահատիկի հնարավոր արտահանման հետ, պետք է հանվեն»,- հայտարարել է Պուտինը։

Reuters-ը նախօրեին հայտնել էր, որ ԵՄ-ն մտադիր է ապասառեցնել որոշ ռուսական բանկերի միջոցները սննդի և պարարտանյութերի հետ կապված գործարքների համար։ Գործակալության տվյալներով՝ Եվրամիությունը կարող է ապասառեցնել VTB-ի, «Սովկոմբանկի», «Նովիկոմբանկի», «Պրոմսվյազբանկի», VEB-ի, «Օտկրիտիե բանկի» և նույնիսկ Պուտինի մտերիմների կողմից վերահսկվող «Ռոսիա բանկի» միջոցները։

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը թույլ է տվել Ռուսաստանի հետ գործարքներ իրականացնել՝ կապված պարարտանյութերի, սննդի, սերմացուի, դեղամիջոցների և բժշկական սարքավորումների հետ։ Պուտինը Թեհրանում ուշադրություն է հրավիրել այս որոշման վրա։

«Ինչպես գիտեք, օրինակ, ռուսական պարարտանյութերի համաշխարհային շուկա մատակարարումների հետ կապված սահմանափակումները փաստացի հանվել են ամերիկացիների կողմից։ Հուսով եմ՝  նույնը կլինի նաև ռուսական հացահատիկի մատակարարման դեպքում, եթե նրանք անկեղծորեն ցանկանում են բարելավել իրավիճակը համաշխարհային շուկաներում»,- ասել է նա բանակցություններից հետո։ Պուտինը պնդում է, որ արմտյան երկրներն իրենց վրա պարտավորություններ են վերցրել այս առումով և «ոչ ոք առարկություն չի ներկայացրդել մինչ օրս, այդ թվում նաև ամերիկացիները»։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին մեկնաբանելով Պուտինի այցը Թեհրան՝ հայտարարել է, որ այցը ցույց է տալիս, թե որքան մեկուսացված է Մոսկվան։

 

Տաթև Ֆռանգյան