Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ

Լուրեր

29.03.2024 | 14:44
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Թուրքիայում է․ հանդիպումներ են անցկացվել ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ
29.03.2024 | 14:34
Ապստամբություն է եղել․ Արա Պապյանը հորդորեց ոստիկանության մոտ տեղի ունեցածը ահաբեկչություն չորակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 14:28
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
29.03.2024 | 14:19
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից
29.03.2024 | 14:17
Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը
29.03.2024 | 14:09
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
29.03.2024 | 13:58
Բաքուն պարզաբանել է, թե ինչու Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը չի ցուցադրել
29.03.2024 | 13:57
Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում
29.03.2024 | 13:48
ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը քաղաքական իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.03.2024 | 13:48
«Կրոկուս»-ում ահաբեկչությունից տուժածներից թիվը հասել է 382-ի
29.03.2024 | 13:40
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
29.03.2024 | 13:38
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
29.03.2024 | 13:27
Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել
29.03.2024 | 13:18
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին պարտավորեցրել է լրացուցիչ ուղիներ բացել՝ Գազայի հատված օգնություն հասցնելու համար
29.03.2024 | 13:05
Ուշադրություն է դարձվելու ՀՀ-ի տնտեսական կայունությանը․ Պետեր Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին
Բոլորը

Հուլիսի 19-ին Լեհաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։

Նախարարները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և նշել, որ անցած երեսուն տարիների ընթացքում ձևավորված փոխգործակցությունն ամուր հիմք է ապահովել միջպետական հարաբերությունների հետևողական զարգացման և ամրապնդման համար։

Այս համատեքստում նախարարները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարությունների միջև հունիսի 28-ին Երևանում տեղի ունեցած քաղաքական խորհրդակցությունների արդյուքների կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դրանց շարունակականությունն ու հաճախակիությունը լավագույնս կծառայեն երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության խորացմանը։

Նախարարներն անդրադարձել են հայ-լեհական փոխգործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկելու առևտրի, բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսաբանկային, արդարադատության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարության առաջմղման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ համագործակցության խորացման շուրջ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։

Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն անդրադարձել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև արդյունավետ համագործակցության զարգացման հնարավորություններին։ Նախարար Միրզոյանը կարևորել է Արևելյան գործընկերության ծրագրի ներառականության ամրապնդմանն ու արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված քայլերի իրականացումը՝ այս առումով կարևորելով Լեհաստանի դերակատարումը՝ որպես Արևելյան գործընկերության նախաձեռնող երկիր։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ։

Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում:

Արարատ Միրզոյանն գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ շարունակական սադրիչ գործողությունները, ռազմատենչ և առավելապաշտական հայտարարությունները՝ ընդգծելով, որ նմանատիպ քայլերը խաթարում են տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։

Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձնանց հայրենադարձմանը, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և խեղաթյուրման քաղաքականության կանխմանը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ և ԵԱՀԿ գործող նախագահի ինստիտուտի գործիքակազմում առկա մեխանիզմները կնպաստեն տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման դարաշրջան բացելու և կառուցողական երկխոսության և վստահության մթնոլորտի ամրապնդման համար:

Հանդիպման արդյուքներով Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։

Նույն օրը Արարարտ Միրզոյանն այցելել է Անհայտ զինվորի շիրիմ-հուշարձան, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Լեհաստանի համար զոհված զինվորների հիշատակին: Նա նաև ստորագրություն է թողել պատվավոր հյուրերի հուշամատյանում։