Դաղստանից 300 զինվորականներ հրաժարվել են կռվել Ուկրաինայում․ The Moscow Times

Լուրեր

11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
Բոլորը

Ըստ The Moscow Times-ի՝ ուկրաինական պատերազմի մեկնարկից մոտ մեկ ամիս անց Բույնակսկում տեղակայված 63 354 ստորաբաժանման 300 զինծառայողներվայր են դրել զենքերը և լքել երկիրը։ Դաղստան վերադառնալուց հետո նրանք սկսել են պայմանագրերը խզելու ընթացակարգ, գրում է թերթը՝ վկայակոչելով երկու իրավապաշտպանների։ Ըստ աղբյուրի՝ նրանք խնդիրներ են ունեցել համազգեստի և զենքի հետ կապված, ոմանք էլ վերադարձել են ցրտահարված վերջույթներով։

Բույնակսկում պայմանագրայիններին դիմավորել են որպես դասալիքների, քաղաքում կայացել է իշխանությունների, զինվորականների և դատախազության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում։ Նրանցից ոմանք հարազատների ու տեղական իշխանությունների ճնշման տակ բուժումից հետո վերադարձել են Ուկրաինա, գրում է թերթը։

Այժմ զինդատախազությունը ստուգում է անցկակցնում, քանի որ ծառայության վայրից 10 օրից ավելի բացակայությունը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվությանը։«Զինծառայողների հետ հնարավոր չի եղել խոսել, միջադեպի մասին չի բարձրաձայնվել: Կովկասում, ինչպես բացատրում են տեղի իրավապաշտպանները, ծառայությունից փախչելն ամոթ է»,- գրում է The Moscow Times-ը:

Նման դեպքեր բազմիցս գրանցվել են նաև այլ մարզերում։ Մասնավորապես, «Ազատ Բուրյաթիա» հիմնադրամն անցած շաբաթ հայտարարեց, որ 150 բուրյաթ  զինծառայողներ վերադարձել են Ուկրաինայից՝ հրաժարվելով կռվելուց և խզել են պայմանագրերը ՌԴ պաշտպանության նախարարության հետ։ Հիմնադրամի ղեկավար Ալեքսանդրա Գարմաժապովան Mediazona-ին հայտնել է, որ կռվելուց հրաժարված զինվորականները սպառնալիքներ են ստանում։ Հիմնադրամի կայքը արգելափակվել է Ռուսաստանի իշխանությունների կողմից։

Տաթև Ֆռանգյան