Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ

Լուրեր

24.04.2024 | 00:41
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով. Freedom House
23.04.2024 | 23:30
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
23.04.2024 | 23:17
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.04.2024 | 23:03
Ղրղզստանի երեք շրջաններում ցեխահոսքի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
23.04.2024 | 23:02
Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին
23.04.2024 | 22:48
ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ, որի մուտքը ՀՀ արգելվել է
23.04.2024 | 22:37
Կիրանցում երիտասարդները երթ են իրականացրել` ճանապարհի փակ հատվածից եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 22:34
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում է
23.04.2024 | 22:25
Բրիտանական ինքնաթիռները հազարավոր անգամներ հայտնել են Բալթյան տարածաշրջանում նավիգացիոն խնդիրների մասին. ենթադրաբար, ՌԴ-ն խլացնում է GPS-ը․ The Sun
23.04.2024 | 22:08
Ջահերով երթը՝ լուսանկարներով
23.04.2024 | 21:59
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
23.04.2024 | 21:52
Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու
23.04.2024 | 21:37
Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 21:27
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
23.04.2024 | 21:14
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Բոլորը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հուլիսի 18-ին հանդիպել է Հունաստանի Հանրապետության նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ: Այդ մասին տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից։

«Ողջունելով միմյանց՝ զրուցակիցներն անդրադարձել են երկու ժողովուրդների դարավոր կապերին, հարուստ և ընդհանուր անցյալին, երկրների միջև բազմաոլորտ հարաբերություններին, հունահայ համայնքի մեծ դերակատարությանն այդ գործում:

Դեսպան Մկրտչյանն ընդգծել է Պրոկոպիս Պավլոպուլոսի ավանդը և ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` կարևորելով 2019 թ. Հայաստան կատարած նրա պետական այցը։

Իր հերթին, Պրոկոպիս Պավլոպուլոսը նշել է, որ դարերի ընթացքում ձևավորված եղբայրական հարաբերությունները հիմք են դարձել այսօրվա բարձր մակարդակի միջպետական հարաբերությունների համար` ընդգծելով Հունաստանի յուրաքանչուր կառավարության և խորհրդարանի հանձնառությունը` այդ հարաբերությունների պահպանման ու էլ ավելի ամրապնդման գործում:

Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարի Աթենք կատարած աշխատանքային այցին` ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով` Հայաստան-Կիպրոս-Հունաստան հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարական կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։ մեջ։